
Քաղաքացիները չթողեցին իրենց ընկերներին բերման ենթարկել (լուսանկարներ)
Աֆրիկյանների տան մոտ այսօր երեկոյան մի շարք քաղաքացիներ էին հավաքվել` իրենց դժգոհությունն արտահայտելու հանրապետական նշանակության պատմամշակութային այդ շինության քանդելու առիթով:
Որպես բողոքի ժեստ, քաղաքացիները իրենց հետ բերած գործիքներով քանդում էին Աֆրիկյանների տան տարածքը շրջապատող շինարարական պարիսպները:
Այնուհետև նրանք սկսեցին նաև շինության քարերի վրայից ջնջել համարակալումները:
Երբ քաղաքացիները գրեթե ամբողջությամբ պոկել էին պարիսպները, եկավ ոստիկանությունը և պարզաբանում պահանջեց: Քաղաքացիներն ասացին, որ իրենց գործողություններով փորձում են փրկել ավիրվող պատմամշակութային արժեքը: Սկսվեց քաշքշուկ, որի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացի Վահագն Գևորգյանին: Մնացած քաղաքացիները բռունցք բռունցքի տվեցին և չթողեցին այլևս ոչ մեկի բերման ենթարկել: Ոստիկանության ձեռքերից ազատված քաղաքացիները «հաղթանակ», «ազատ անկախ Հայաստան» վանկարկումներով գնացին դեպի Կենտրոնի ոստիկանություն, ուր տարել էին իրենց ընկերոջը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել