HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Ոստիկանությունը պարգեւատրում է հանցագործությունը կոծկողներին». բռնաբարության գործով ակցիա

Այսօր առավոտյան նախագահական նստավայրի դիմաց հավաքվել էին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամները եւ այլ քաղաքացիներ, ովքեր պահանջում էին բռնաբարության գործով տուժող Հասմիկի (անունը փոխված է) իրավունքների պաշտպանությունը եւ գործի արդար քննությունը:

Հիշեցնենք, որ 2012թ.-ի մայիսի 9-ին «Վալենսիա» հյուրանոցային համալիրում 28-ամյա Հասմիկը ենթարկվել է ծեծի եւ բռնաբարվել 32-ամյա Արմենի կողմից (անունը փոխված է)։ Վերջինս ընկերական հարաբերություններ է ունեցել գործը քննող քննիչի հետ, ինչի արդյունքում այն մի քանի անգամ կարճվել է:

«Բռնաբարության զոհը չպետք է պատասխանատվություն կրի կատարվածի համար», «Անգործ ոստիկան՝ սեռական բռնության դեպքերի աճ», «Ոստիկանությունը պարգեւատրում է հանցագործությունը կոծկողներին», «Պահանջում ենք գործի անաչառ քննություն» գրություններով պաստառները մի խումբ տեղի եւ արտասահմանի քաղաքացիներ պարզել էին Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց:

Նախագահականի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժինը վերցրեց ակցիայի մասնակիցների եւ տուժող Հասմիկի բողոքը՝ խոստանալով այն փոխանցել Սերժ Սարգսյանին: Ակցիայի մասնակիցները նախագահականից շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ պահանջեցին հանդիպում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Դատախազությունում նրանց խոստացան մի քանի օրերի ընթացքում կազմակերպել հանդիպումը:

Տուժող Հասմիկի փաստաբաններից Նոնա Գալստյանը այսօր բողոքով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter