
Վատնում և փողերի լվացում. Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
Նախաքննական մարմինը գործարար Լևոն Հայրապետյանին այսօր մեղադրանք է առաջադրել: Գործարարը մեղադրվում է վատնման և հանցավոր ճանապարհով ձեռք բերած փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնում է «Իտառ-Տաս»-ը:
Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանի կալանքի որոշումը: Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը երկամսյա կալանք է սահմանել Լևոն Հայրապետյանի նկատմամբ: Բացի դրանից, կալանք է դրվել նրա «Բաշնեֆտ»-ում Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուսական ռուբլին:
Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել