
Գերության մեջ հայտնված հայ քաղաքացին այսօր առավոտյան մահացել է
Այսօր առավոտյան Ադրբեջանում մահացել է գերության մեջ հայտնված, Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը: Ըստ ադրբեջանական կողմի նախնական տվյալների՝ մահվան պատճառը սրտանոթային սուր անբավարարությունն է: Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկացրել են նաեւ Կարմիր Խաչի ադրբեջանական ներկայացուցչությանը:
Հիշեցնենք, որ Չինարիի բնակիչ Պետրոսյանը հայ-ադրբեջանական հյուսիսարեւելյան սահմանը հատել է օգոստոսի 7-ին: Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում էին նրան ներկայացնել որպես հայ դիվերսանտի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել