
Որտեղի՞ց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին 5 միլիոն դոլար
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա մարտին դռնբաց դատական նիստում քննվել է քաղաքացիական մի գործ, որի մասին անպայման պետք է իմանա հասարակությունը:
Դիմելով դատարան` Միհրան Սուրենի Պողոսյանը խնդրել է դատարանին Գևորգ Աֆանդյանից հօգուտ իրեն բռնագանձել փոխառությամբ տրված 5.146.842 ԱՄՆ դոլար և տուգանային տոկոսներ։
Միհրան Պողոսյանը արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետն է, այսինքն՝ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը: Հարկադիր կատարման ծառայության կայքէջում ներկայացված է նրա կենսագրությունը: Այն նույնությամբ հրապարակում ենք այստեղ.
Միհրան Պողոսյան Ծնվել է 1976 թվականի մայիսի 29-ին,ք. Երևանում: 2007 - 2008թթ. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ ՀՀ նախագահի 2012 թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: Շնորհվել է «Պատվավոր պրոֆեսոր» կոչում՝ ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: Ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: |
Ինչպես երեւում է նրա կենսագրությունից, Միհրան Պողոսյանը միայն պետական պաշտոնյա է եղել, ոչ մի բիզնես գործունեություն չի ծավալել: Դատական գործը մի կողմ թողնենք, դրան առաջիկայում կանդրադառնանք (այնտեղ հետաքրքիր դրվագներ եւ գործող անձինք կան), ընդամենը մի պարզ հարց ենք հնչեցնում՝ որտեղի՞ց գլխավոր հարկադիր կատարողին 5 միլիոն դոլարը: Այս հարցը, բնականաբար, չի հետաքրքրում իրավապահ մարմիններին, հարկայինին, երկրի նախագահին, այս հարցը հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացուն. որտեղի՞ց Միհրան Պողոսյանին 5 միլիոն դոլար: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե նա որքան փող ունի, որ հինգ միլիոնը փոխառություն է տալիս կամ ինչպես ընդունված է ասել՝ տոկոսով է տալիս: |
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել