HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մարտիրոսյան

Ուսուցչուհին Կապանում բացել է առաջին փաբը (լուսանկարներ)

Այսօր Կապանում բացվեց քաղաքի առաջին փաբը (գինետուն, գարեջրատուն)` «Մառանը»: Այստեղ ամեն ուրբաթ կլինի հեղինակային երգի երեկո հեղինակ-կատարողներ Վահե Քոչարի եւ Ռուբեն Դալլաքյանի մասնակցությամբ: Հատկանշական է, որ այս նախաձեռնության հեղինակը կապանցի ուսուցչուհի Մարինե Սահակյանն է: Վերջինիս փոխանցմամբ` փաբ բացելու միտքը ծագել է դեռ այս ամռանը:

Մարինեն ասում է, որ հեղինակային երգեր լսելու համար Երեւանում պարբերաբար հաճախում է նման վայրեր, եւ քանի որ Կապանում այդպիսիք մինչ այս չեն եղել, մտադրվել է անձամբ բացել մի ուրույն անկյուն: Նախաձեռնությունն իրականացնելու համար նրան աջակցել են ընկերները: Նորաստեղծ փաբը հետաքրքրություն է առաջացրել կապանցիների շրջանում:  

Մեկնաբանություններ (8)

Անահիտ Սահակյան
Շնորհավոր և հաջող գործունեություն.....Թող որ իրականություն դառնան սպասելիքներդ, Մար ջան:
Լուսինե Վայարյան
շնորհավոր, միշտ լի լինի այցելուներով
Սամվել Հայրապետյան
Միայն անգլերեն գրառումները պղծում են հայ հանճարների և հերոսների նկարներն ու անունները: Հրեշավոր օտարամոլություն է:
Նարեկ
Չեմ հասկանում ինչ կապ ունի օտարամոլությունը անգլերեն գրելու հետ, որ ռուսերեն գրեին ոչ մեկ ոչ մի բան չէր ասի, բայց չգիտես ինչի սաղ հակամերիկյան են, խի, ինչի համար ? Ի վերջո անգլերենը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ լեզու է: Ընդհանրապես կապ չունի անգլերեն գրելը օտարամոլության և/կամ հայատյացության հետ:
Արմեն Ադամյան
Սրտանց շնորհավորում եմ: Ուրախ եմ,որ այս նորաստեղծ արվեստի անկյունը եկել է շարունակելու Կապան քաղաքի բարձրարվեստ և երաժշտասեր հասարակության բարի ավանդույթները,որոնց հիմքում իմ լավ ընկերներն են ,,Կապան,, խմբից՝Մաիսը,Հայկը,Բեստը,Սերծիկը և մյոուսները...հեղինակ-կատարող Արթուր Ավետիսյանը...իսկ այսօր շարունակում են իմ լավ երիտասարդ բարեկամներ Վահեն և Ռւբենը... Բարի երթ...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(6) - Նույնը կլիներ ռուսերենի կամ X-երենի դեպքում: Միայն օտար լեզվով գրելը օտարամոլություն է՝ բոլո՛ր պարագաներում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արմենակ Եղիայեան(3) - Երևի միջազգային/արտասահմանյան տուրիզմին ուղղված քայլ է պատերին միայն անգլերենով գրելը,բայց ճիշտը պատերին և՛ հայերեն (ու կապաներեն), և՛ անգլերեն գրելն էր:
Արմենակ Եղիայեան
Յատկանշական է, որ հեռաւոր Կապանում գործող այս փապի մէջ մէկ հատիկ հայերէն բառ ու տառ չի տեսնուիր. բոլոր երգերը գրուած են անգլերէն, և անշուշտ կ'երգուի միայն անգլերէն, ոնց որ ամերիկեան կամ անգլիական ոստանի մէջ բացուած ըլլար: Պէտք կա՞ր, որ գռեհիկ օտարամոլութիւնը մինչև Կապան թափանցէր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր