HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն պարզել է գյումրեցի երիտասարդի սպանության շարժառիթը

 

Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ինչպես սպանության շարժառիթը, այնպես  էլ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 
Կատարված քննչական գործողությունների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ դեպքի օրը նշված տնակում տեղի է ունեցել հավաքույթ, որի ժամանակ մի քանի տղամարդ, սեղանի շուրջ նստած, միասին հաց են կերել եւ օղի խմել: Արթուր անունով անձի կողմից Արտյոմ Ադանալյանի հետ «իկ»-ով խոսելու պատճառով սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ Արթուրը գլխով հարվածել է Արտյոմ Ադանալյանին, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, առաջացել է քաշքշոց, որի ժամանակ վնասվել է նաեւ տան գույքը: 
Վիճաբանության ժամանակ ականատես վկաները նկատել են Արտյոմ Ադանալյանին ընկած, իսկ Արթուրի աջ ձեռքին` դանակի շեղբ՝ արյունոտ, որից հետո վերջինս, դանակը ձեռքին, թողել հեռացել է:
Պարզվել է ոմն Արթուրի ինքնությունը:
Միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ.- ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter