
Դատարանը բավարարեց «Հետքի» հայցն ընդդեմ բնապահպանության նախարարության
ՀՀ վարչական դատարանը րոպեներ առաջ բավարարեց «Հետաքննող լրագրողների» հայցն ընդդեմ բնապահպանության նախարարության:
Այդպիսով, դատարանը, նախագահությամբ դատավոր Սամվել Հովակիմյանի, պարտավորեցրեց նախարարությանը «Հետաքննող լրագրողներին» տրամադրել պահանջած տեղեկատվությունը:
Բացի դրանից, դատարանը բավարարեց նաև «Հետաքննող լրագրողների» դատական ծախսի պահանջը 49 հազար դրամի չափով, որից 4 հազար դրամը որպես պետական տուրք:
Հիշեցնենք, որ միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների հետաքննության շրջանակներում «Հետքը» ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջել էր տրամադրել «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայով ներկրված եւ արտահանված կենդանիների թույլտվությունների (CITES-ների) պատճենները՝ 2010 թ.-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 9-ը: Նշված տեղեկատվությունը նախարարությունը չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանց մեջ գաղտնիք պարունակող տեղեկություններ կան և տրամադրել էր միայն Հայաստան ներմուծված և արտահանված կենդանիների ցանկը:
Մեկնաբանել