HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվերսանտի դիմանկար. Հասան Հասանով-2

Ստեփան Սաֆարյան, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Սկիզբ

Սոցիալական ցանցերում Հասան Հասանովն իր անուն-ազգանունով, նկարով ու անձնական տվյալներով վարել է առնվազն երեք էջ. մեկը՝ Odnoklassniki ցանցում, երկուսը՝ ֆեյսբուքում:

Նրա հիմնական ֆեյսբուքյան էջը բացվել էր 2010թ. մարտի 2-ին, որը բավական արժեքավոր տեղեկություններ էր պարունակում Հասանի պրոֆեսիոնալ զինվորական կրթության, ընտանիքի, շրջապատի, սոցիալական կապերի, կենսագրության մասին: Հուլիսի 11-ին սպանվելուց հետո այս էջը փակվել է ու այլեւս հասանելի չէ:

Հասանի ֆեյսբուքյան մյուս էջը, որը բացվել է 2010թ. մայիսի25-ին, ի տարբերություն նախորդի, քիչ ավելի ինֆորմատիվ է, եւ այժմ էլ պահպանված է: Հավանաբար, դա է պատճառը, որ այն չի փակվել: 

Հասան Հասանովի փակված ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը Հասան Հասանովի պահպանված ֆեյսբուքյան էջը

Մինչեւ օրս գործում է նաեւ նրա էջը Odnoklassniki ցանցում: Նրա մահվանից հետո էլ նկատելի է, որ հարազատներից կամ ընկերներից որեւէ մեկը ժամանակ առ ժամանակ մուտք է գործում այնտեղ եւ այն ակտիվ է: Իսկ ընկերներն այդտեղ տեղադրում են անցյալի լուսանկարներ, որտեղ նաեւ Հասանը կա:

Այդ բոլոր էջերը, սոցիալական ցանցերի այլ օգտատերերի էջերն ու այլ աղբյուրները թույլ են տվել չափազանց մեծ տեղակատվություն հավաքել Հասան Հասանովի մասին,մինչ Բաքուն դրանցից որոշները համացանցում կվերացներ: 

Կենսագրություն, միջնակարգ եւ պրոֆեսիոնալ զինվորական կրթություն 

Հասան Ֆերման օղլու Հասանովը ծնվել է 1978թ. ապրիլի 12-ին, նախկինում Ադրբեջանի ԽՍՀ Ջաբրայիլ շրջանի Մեհդիլի գյուղում (այժմ Ֆիզուլու եւ Ջաբրայիլի շրջանները մտնում են ԼՂՀ Հադրութի վարչական շրջանի մեջ): Գյուղը գտնվում է Արաքս գետի ափին՝ Իրանի հետ սահմանի անմիջական հարեւանությամբ: Հասանը հաճախել է Մեհդիլի գյուղի միջնակարգ դպրոցը (Мehdili kendi orta mektebi): 

Նախկին Ջաբրայիլիշրջանի վարչական քարտեզը Հասան Հասանովի, եղբոր՝ Նայիլ Հասանովի ու ջաբրայիլցի ընկերների էջերից Հասանը երիտասարդ տարիքում (կենտրոնում)

1993թ. օգոստոսի 23-ից հետո, երբ ղարաբաղյան պատերազմի վճռորոշ փուլում հայկական զինված ուժերը վերահսկողություն հաստատեցին նաեւ այնտեղ, Ֆեմեն Հասանովի ընտանիքը տեղափոխվել է Բաքու(ստույգ տարին հայտնի չէ): Ինչպես տեղեկացնում է Հասանի օդնոկլասնիկյան էջը, Հասանը Բաքվում շարունակել է հաճախել Տարաս Շեվչենկոյի անվան 5-րդ դպրոցը: 

Դպրոցից հետո Հասանը տրվել է պրոֆեսիոնալ զինվորական կրթությանն ու ծառայությանը: Առաջինը սովորել է Ջամշիդա Նախիջեւանսկու անվան Բաքվի ռազմական ուսումնարանում/լիցեյում: 

Լեյտենատ Ռասուլովի դասակը. Հասան Հասանովը վերջին շարքում աջից երրորդն է

Նկարում նշված մի շարք անձանց հետ Հասանը մինչեւ վերջ էլ չափազանց մտերիմ է եղել, ովքեր կազմել են նրա շրջապատը: Ամենամտերիմներից՝ Տոլիկ(Թալեհ) Օրուչով, Փարվիզ Ազայեվ, Արիֆ Մուստաֆայեւ, Անար Մ. Իսա եւ այլք:

Հասան Հասանովը Անար Մ.-իու Տոլիկ Օուջեւը հետ սովորել է Ջ. Նախիջեւանսկու անվան ռազմական լիցեյում: Իսկ Անարի հետ Հասանը շարունակել է նաեւ Ցամաքային զորքերի Բաքվի բարձրագույն հրամանատարական ու սումնարանում: Տոլիկը զինվորական կրթությունը շարունակել է Սուվորովի ռազմական ուսումնարանում:

Տոլիկ Օրուչովը, Քյուրդ Իսմայիլը, Հասան Հասանովը (աջից)Ջ.Նախիջեւանսկու անվան Բաքվի ռազմական ուսումնարանում Հասան Հասանովը (առաջին շարքում աջից երկրորդը), Սեյմուր Մամեդովը, Տոլիկ Օրուչովը եւ այլք

Այնուհետեւ Հասանը զինվորական կրթությունը շարունակել է Հեյդար Ալիեւի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանում, որն ավարտել է 1996թ.: Հասանի զինվորական կոչումների մասին ոչինչ հայտնի չէ, թեպետ պարզ է, որ այսպիսի հաստատություններ ավարտելուց հետո, բացառված է, որ նա չունենա:

Հասանը Հասանովը, նրա շատ կուրսեցիներ օդնոկլասնիկ սոցիալական ցանցում էլ անդամակցել են այս երկու հաստատությունների խմբերին, ակտիվ կապի մեջ եղել միմյանց, ինչպես նաեւ՝  նախկին խորհրդային հանրապետություններից այն ավարտած շատ շրջանավարտների հետ:

Հասանի ու նրա կուրսեցիների էջերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ասել, որ նրանցից ոմանք, այդ թվում ինքը՝ Հասանը, ծառայությունը շարունակում են հետախուզության մարմիններում կամ հատուկ նշանակության ջոկատներում:

Հասանի կուրսեցիները՝Տոլիկ Օրուչովը, Արիֆ Մուստաֆայեվը, Այդին Ֆարհադովը Ջ. Նախիջեւանսկու անվան ռազմական ուսումնարանի առջեւ Արիֆ Մուստաֆաեւը, Տոլիկ Օրուչովը, Փարվիզ Ալիեւը, ՍամիրըՋ. Նախիջեւանսկու անվան ռազմական ուսումնարանում
Նույն չորսը տարիներ անց այն հուշակոթողի առջեւ, որտեղ նկարվել են կուրսով Հասան Հասանովը զինվորական ընկերների հետ, հերթական պիկնիկի ժամանակ
Արիֆ Մուստաֆայեւը, Հասան Հասանովը, Տոլիկ Օրուչովը, Փարվիզ Ալիեւը, Այդին Ֆարհադովը, Եֆրայիլը, Իսան ու այլ համակուրսեցիներ անտառում Ռազմական լիցեյի նախկին կուրսանտների խմբային նկարը. Հասան կենտրոնում՝ շրջած դույլի վրա
Հասան Հասանովը այս արծաթագույն մերսեդեսներից մեկով ու հետախույզ-դիվերսանտ ընկերներից մեկի հետ էլ ամենայն հավանականութամբ 2013թ. այցելել է Ջաբրայիլ՝ տեսանկարահանելու եւ “նուռ ուտելու”: Դրանցից մեկը պատկանում է Հասանին: Արծաթագույն մերսեդեսը, որով Հասանը եկել էր Ջաբրայիլ: Սակայն, դա միակ ավտոմեքենան չէր…
Հասանի թաղումը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով: Աջից առաջինը Հասանի երկհարկանի տունն է: Որքան էլ Հասանի թաղմանը նրա ընկերները զինվորական հագուստով չեն, այդուհանդերձ ներկաների մեծ մասը ծառայության մեջ է…
Ամենամոտ ընկերներից Տոլիկ Օրուչովը Հասանի գերեզմանի մոտ Հասանի գերեզմանը. Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները նրա համար միշտ միասին են եղել…

Ջաբրայիլցի վրիժառուները եւ երկու «հերոսները»՝ Ռամիլ Սաֆարով եւ Հասան Հասանով 

Արժե ընթերցողին տեղեկացնել, որ Ջամշիդա Նախիջեւանսկու անվան Բաքվի ռազմական ուսումնարանը, որտեղ ամենասկզբում սովորել է Հասան Հասանովը, հիմնադրվելէ 1971թ., իսկ նրա շրջանավարտներից են Ադրբեջանի պաշտպանության ներկայիս նախարար Զաքիր Հասանովը եւ ադրբեջանական բանակի սպայական կազմի զգալի մասը:

Ռազմական մյուս հաստատությունը՝ Հեյդար Ալիեւի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանը, որն ավարտել Հասանը, հիմնադրվել է 1920թ.՝ հրամանատարական կուրսերի հիմքի վրա եւ հետագայում դարձել ադրբեջանական առաջին ռազմական դպրոցը: Մի քանի անգամ անվանափոխվելուց հետո 1958թ. այն վերանվանվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի անվան Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի:

Դրա շրջանավարտներից են սովետական, այդ թվում՝ ադրբեջանցի ու հայ բազմաթիվ զորահրամանատարներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիեւն ու ներկայիս նախարար Զաքիր Հասանովը,  Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու ներկա նախարար Սեյրան Օհանյանը, գեներալ-մայոր Ստեփան Խանփերյանցը եւ այլք՝ ԽՍՀՄ նախկին հանրապետություններից (բարձրաստիճան որոշ զինվորականների ցանկը` այստեղ):

Ադրբեջանի անկախացումից հետո այն վերանվանվել է՝ Հեյդար Ալիեւի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի (Heydər Aliyev adına Azərbaycan Ali Hərbi Məktəbi): Այժմ էլ Ադրբեջանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարական կազմի բազում սպաներ այդ դպրոցի շրջանավարտներից են: Այն ավարտել եննաեւ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս արեւելագետ  Զիյա Բունիաթովը, ԽՍՀՄ գնդապետ Ասլան Վեզիրովը, ԽՍՀՄ կրկնակի հերոս, գեներալ-մայոր Ազի Ասլանովը, Ադրբեջանում հերոսի կոչում ստացած այլք:

Ուշագրավ մի փաստ. Ջամշիդա Նախիջեւանսկու անվան Բաքվի  ռազմական ուսումնարանում սովորել է նաեւ 2003թ. փետրվարին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին կացնահարած, ապա Իլհամ Ալիեւի մեծագույն ջանքերով Հունգարիայից արտահանձնված, հերոսացված ու մայորի կոչում ստացած Ռամիլ Սաֆարովը:

Մայորի կոչում ստացած Ռամիլ Սաֆարովը 1991-1992թթ. սովորել է Ջ.Նախիջեւանսկու անվան Բաքվի ռազմական ուսումնարանում, իսկ 2002-ի մարտից մինչեւ 2003-ի սկիզբը աշխատել Հ.Ալիեւի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը 1976թ. ավարտել է Ջ.Նախիջեւանսկու անվան Բաքվի ռազմական ուսումնարանը, իսկ 1980թ.՝ Հ.Ալիեւի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանը:

Ռամիլ Սաֆարովը ընդամենը մեկ տարով է մեծ Հասան Հասանովից. Ռամիլը ծնվել է 1977թ., Ջաբրայիլի շրջանի Շյուքյուրբեյլի գյուղում: Այն նույնպես գտնվում է Արաքսի ափին ու Իրանի սահմանի մոտ: Սաֆարովի եւ Հասանովի գյուղերին բաժանել է Մարչանլի գյուղը, այսինքն՝ նրանք, կարելի է ասել, ոչ միայն հասակակիցներ են, այլ նաեւ՝ հարեւան գյուղերից:

Ինչպես ժամանակին Ռամիլ Սաֆարովի ոճրագործությանը նվիրված մեր հետաքննական շարքում ենք վկայակոչել նրա ցուցմունքից, նա նույն ուսումնարան դիմել է 1991թ., ինչպես ինքն է, վկայել, հայ սպանելու համար: Մեջբերենք նրա ցուցմունքից այդ հատվածը. «Ես բանակ դիմեցի 1991թ., դա միջնակարգ զինվորական դպրոց էր: 1 տարի անց ես հետագա ուսուցում անցա Թուրքիայում, որտեղ ես ստացա վկայական (միջնակարգ եւ բարձրագույն կրթության): Իմ միակ մոտիվացիան հայերի դեմ կռվելն էր եւ կռվի ժամանակ հնարավորինս շատ հայ սպանելը: Ես, լինելով ադրբեջանցի զինվոր, զենք վերցրեցի իմ տունը պաշտպանելու համար, ու այլ պատճառներ եւս կային, ինչպիսին էր Խորհրդային միության փլուզումից հետո բանակի կազմաքանդումը, եւ ես զգացի, որ նոր բանակն իմ կարիքն ունի: Այդ նոր բանակում բոլոր զինվորները ադրբեջանցի են: Ես հայտարարում եմ, որ այդ ժամանակ որեւէ այլ հայ չեմ սպանել, միայն օգնել եմ վիրավոր զինվորներին հոսպիտալ հասնելուն: Դրան էլ հավելեմ, որ  ափսոսում եմ, որ մինչեւ հիմա ոչ մի հայ չեմ սպանել…»

Ռամիլ Սաֆարովը Ջաբրայիլ քաղաքի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո 1991թ. է տեղափոխվել Բաքու եւ ընդունվել Ջ.Նախիջեւանսկու անվան ռազմական ուսումնարանը: Մեկ տարի անց՝ 1992թ. ուսումը շարունակելու համար նրան ուղարկել են Թուրքիա, որտեղ անցկացրել  է ինը տարի. 1992-96թ. սովորել է Իզմիրի Մալթեպե ռազմական լիցեյում, իսկ 1996-2000թթ. Անկարայի ցամաքային զորքերի ուսումնարանում(եւս մեկ տարի Ստամբուլում ստաժիրովկա է անցել թուրքական զինված ուժերում ու 2001թ. վերադարձել Ադրբեջան):

Թերեւս, 1996.թ. Հասան Հասանովն արդեն ավարտել էր թե՛ Նախիջեւանսկու անվան Բաքվի ռազմական ուսումնարանը, թե՛ նաեւ Հեյդար Ալիեւի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանը: Հետագայում՝ 2002թ. մարտից, Ռամիլ Սաֆարովը վերադարձել եւ մինչեւ Բուդապեշտում կատարած ոճրագործության համար ազատազրկվելը` 2003թ. փետրվարը, աշխատել է նաեւ Հեյդար Ալիեւի անվան Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանում որպես վաշտի հրամանատար:  

Այդպիսով, որքան էլ նրանք երկուսն էլ անցել են նույն զինվորական հաստատություններով, սակայն՝ ոչ նույն տարիներին:  Թեպետ, ինչպես կհամոզվենք քիչ անց, հրաշալի ճանաչել ու նաեւ կապ են ունեցել միմյանց հետ որպես ջաբրայիլցիներ:

Երբ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման, իսկ 2012-ի ամռան վերջին արտահանձնվեց Ադրբեջանին, Հասան Հասանովը մյուս ջաբրայիլցիների(նաեւ այլ ադրբեջանցիներ, սակայն ջաբրայիլցիները, ում համար Ռամիլը կատարելապես հերոս էր, ավելի մոլեռանդ էին դա անում) հանգույն սոցցանցերում քնադատում էր եվրոպական արդարադատությանը, թե այն 77 մարդ սպանած Անդերս Բրեյվիկին դատել է առանց ձեռնաշղթաների ու ազատազրկել 20 տարով, մինչդեռ մեկ մարդ սպանած Ռամիլ Սաֆարովին դատել են ձեռնաշղթաներով ու ազատազրկել ցմահ:

Նկարը Հասան Հասանովի ու Ջաբրայիլ
խմբի անդամների էջերից

Ռամիլի վերադարձը Ադրբեջան առանձնապես ցնծությամբ ընդունեցին հատկապես ջաբրայիլցիները (այս խմբին դեռ հանգամանորեն կանդրադառնանք), այդ թվում՝ Հասան Հասանովը: Բացի այն, որ այդ մի քանի հարյուր մարդիկ ամեն տարի օգոստոսի 23-ին այցելում են հիշյալ ծառուղին (այդ թվում՝ 2012-ին, երբ դեռ Ռամիլը դեռեւս Բաքվում չէր), ծաղկեպսակ դնում անմար կրակին ու հատկապես ջաբրայիլցի շահիդների գերեզմաներին, նրանք Ռամիլ Սաֆարովին մեկ շաբաթ անց այնտեղ ուղեկցեցին նաեւ սեպտեմբերի առաջին օրերին:

Թե այդ, թե հաջորդ տարի՝ 2013թ., Հասան Հասանովը մասնակցել է նշված երթերին: Ոչ միայն Հասանի կամ Ջաբրայիլ խմբում տեղադրված նկարներում, այլեւ այդ երթերի՝ Ադրբեջանական տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջւոցերի լուսաբանումներում կարելի է տեսնել Հասանին: Ահավասիկ՝ «Խազար» հեռուստաընկերության ռեպորտաժում, Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տեսանյութում (այստեղ Հասանն ավելի թռուցիկ ու կիսով չափ է երեւում)կամ www.musavat.com–ի լուսաբանումներում:

Ջաբրայիլի «գրավման» ամենամյա տարելիցերը պատադիր հիշատակող համանուն խումբը 2012 օգոստոսի 23-ի օրը ունկնդրում է Ռամիլ Սաֆարովի հորը՝ Սախիբ Սաֆարովին: Նկարի ուղեկցող գրությունն էր՝ “CƏBRAYILIM qrupu İşğal günündə Ramil Səfərovu unutmadı…” /Ջաբրայիլ խումբը օկուպացիայի օրը չի մոռացել Ռամիլ Սաֆարովին… Հասան Հասանովը եւ համակուրսեցի Տոլիկ Օրուչովը (պիտակված են), ովքեր Ռամիլ ՍաՖարովի հետ միասին սովորել են նույն ռազմական ուսումնարան, Ջաբրայիլ խմբի հետ միասին Շահիդների ծառուղում, 2012թ. օգոստոսի 23
Հասանը երթի մեջ, ձախ հատվածում (գլուխը վերցված է կարմիր օղակի մեջ) Հասան Հասանովը խմբի կազմակերպիչների ու երիտասարդների հետ 2012թ. օգոստոսի 23-ին շահիդների ծառուղում
2012թ. օգոստոսի 23-ին երթի երիտասարդ մասնակիցները կրում էին “Ազատություն՝ Ռամիլ Սաֆարովին, Ազատություն՝ Ղարաբաղին” գրառումով շապիկներ: Թերեւս սա ցուցանում է, որ արդեն այդ ժամանակ երթին առաջնորդող ավագները, նրանց թվում՝ Հասան Հասանովը տեղյակ էին, որ քիչ անց Ռամիլ Սաֆարովը վերադարձվելու է Ադրբեջան: Հասան Հասանովը եւ Տոլիկ Օրուչովը Ռամիլ Սաֆարովի մոտալուտ “ազատության” պատվին պատրաստված շապիկներ կրող երիտասարդների հետ
Գրեթե մեկ շաբաթ անց Ադրբեջան վերադարձած ու Շահիդների ծառուղի այցելած Ռամիլ Սաֆարովին պաշտոնյաների հետ միասին ուղեկցում էր այս նույն խումբը Հասան Հասանովի սպանության լուրն իմանալուց հետո Ռամիլ Սաֆարովը շտապել էր հայրենակցի տուն՝ ցավակցելու նրանց. Ռամիլ Սաֆարովը Հասան Հասանովի աղջիկների հետ

Ռամիլ Սաֆարովը Ջաբրայիլ խմբի բոլոր անդամների, այդ թվում Հասանի համար թերեւս հայրենասիրության ամենեվառ դրսեւորումներից մեկն էր: Թերեւս, այդպիսի իդեալ ունենալը եւս իր դերը խաղաց 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանելու առումով՝ վստահ լինելով, որ իր խումբն ու ադրբեջանական հասարակությունը իրեն կհերոսացնեն: Շատ չէր սխալվել:

Իսկ «տաքսու վարորդ», «խանութպան» Հասան Հասանովի (ինչպես Բաքուն է փորձում ներկայացնել), այսքանով չեն սահմանափակվում: Հասանի ու Տոլիկի ներկայությունը ջաբրայիլյան երթերին միայն տարելիցի ոգեկոչմանը մասնակցելու նպատակ չեն հետապնդել: Նրանք ակնհայտորեն կցված էին երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրությունը բարձացնելու եւ ապագա հետախույզներ պատրաստելու համար: Իսկ փաստն այն է, որ 2013-ին ոչ միայն Հասանը եւ յուր հետախույզ ընկերները ավտոմեքենաներով այցելեցին Ջաբրայիլ, այլ նաեւ ջաբրայիլյան երթի մի քանի երիտասարդներ նույնպես…

Այս մասին՝ հաջորդիվ:

Մեկնաբանություններ (4)

Gagik
եթե դուք լավ էք ուսումնասիրել նրա էջը,երևի նկատած կլինեք որ ,նրա ընկերների ցուցակում, իր նկարով մի օգտատեր ևս կա
Karen
Եվս մեկ անգամ շնորհակալություն Ստեփան այս լավ հոդվածի համար: Ափսոս մնացած ջաբրաիլցիների դեմքները լավ չեն երևում, այսինքն նկարները չեն մեծացվում: Կարծում եմ դրանք կփորձեն էլի մտնել այդ տարածքները
Ստեփան Սաֆարյան
Հարգելի Կարեն, իրավացի եք: Այդ խմբում, /վստահ եմ նմանատիպ այլ խմբեր էլ այլ շրջանների համար է ստեղծված/ տարվող քարոզչության նպատակն էլ հենց հայ սպանող ադրբեջացի դաստիարակելն է: Այդ տարախծքից արդեն երկու մարդասպան՝ Ռամիլ Սաֆարով եւ Հասան Հասանով ունենալն արդեն բան է ասում: Եւ ճիշտ եք: Հենց Ադրբեջանի ռազմա-քաղքական իշխանությունների կողմից դրված այդ նպատակին էլ անդրադարձել եմ հաջորդ մասում: Ներթափանցումների հետ կապված կասկածներում հիմքեր ունեք այդպես մտածելու: Ամեն ինչ հարյուր տոկոս չէ: Բայց անվիճելի է, որ քաղքականություն է տարվում, որպեզ հնարավորինս հասնեն այդ նպատակին՝ խմբի անդամների լիակատար ներթափանցումներին Արցախ: Ֆիլմի մասին չեմ մտածում: Նպատակս հարցեր, վարկածներ բարձացնելն է, դրանց վրա պրոֆեսիոնալների ուշադրություն հրավիրելը: Առանց խոր, բազմակողմանի քննարկումների մենք լիակատար անվտանգություն ապահովել չենք կարող: Որքան էլ ցավալի լինեն որոշ բացթողումները, դրանց մասին պետք է խոսել՝ ապագայում բացառելու համար:
Karen
Այսօր ամբողջ օրը փորփրել եմ ֆեյսբուքի Ջաբրաիլ խմբի էջը՝զուգահեռ փորձելով թարգմանել գրածները, գործընկերմերս զարմացել էին թե ինչ եմ ման գալիս էդ ադրբեջաներեն էջի մեջ։) հավաքված կոնտինգենտը իրոք մոլեռանդ է ու ամեն ստորության ընդունակ, ես գիտեի մենակ աղդամի թուրքն ա այդպես գազանաբարո, բայց արի ու տես, որ սրանք տվել անցել են աղդամցիներին։ սաֆարովը իրոք դրանց սիմվոլն է, երեխեքին մեծացնում են նրան օրինակ բերելով.. սա վկայում է այն բանի մասին, որ անհնար ա դրանց հետ խաղաղությունը–այս հողի վրա կամ մենք կամ նրանք կարող են տեղ ունենալ։ խմբի լակոտների հայտնվելը քուլուք մարչանլի գյուղում, եթե դա սարքած չէ, (ադրբեջանական դրոշով ու մատներով գորշ գայլերի խորհրդանիշը ցուցադրած) կարծում եմ եղել է պարսկական անձնագրերով մեղրիից մտնելով։ Հակառակ դեպքում անհնար է արաքսը այդ մասում ( այդ կողմերը գիտեմ) նման մեծ խմբով աննկատ կտրել անցնել, նկարվել ու հետ գնալ։ Հագնուկապն էլ է վկայում, որ արաքսը չեն մտել; պետք է ընդամենը մի փոքր ուշադիր լինել և դրանցից ոչ մեկը հետ չի գնա, դրանք արդեն իսկ պատրաստի սաֆարովներ ու հասաններ են, իսկական բոզ գյուրդ (Գորշ գայլեր) Ստեփան, մի գուցե Ձեր այս աշխատանքի հիման վրա ֆիլմ պատրաստեք ու տարածեք գոնե յութուբով, լսարանը անհամեմատ ավելի մեծ կլինի, հետքում գրածը քչերը կկարդան՞՞ Հետո էլ ասում ա ես դեմ եմ, որ ազատագրված տարածքում ապրողներին զենք բաժանեն, ով ուզում ա օգնի, թող գա բանակում ծառայի....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter