
Վարչապետի այցը Մոսկվա արժեցել է 25.8 մլն դրամ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության` փետրվարի 5-ի երկօրյա աշխատանքային այցը Մոսկվա թանկ է նստել Հայաստանի հարկատուների վրա:
Կառավարության աշխատակազմը փետրվարի 3-ին հատուկ չվերթի ծառայություններ մատուցելու պայմանագիր է կնքել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ փետրվարի 5-ին Երևան-Մոսկվա և փետրվարի 7-ին Մոսկվա-Երևան ուղղություններով A319 մոդելի ինքնաթիռով թռիչք կատարելու համար: Վարչապետի գլխավորած պատվիրակության մոտ 5 ժամանոց երկնային «ճախրանքն» արժեցել է 25 մլն 800 հազար դրամ: Հիշեցնենք, որ վարչապետը մեկնել էր Մոսկվա` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել