
Բաբլոյան ընտանիքի բիզնեսը. առողջապահությունից մինչեւ ապահովագրություն
Արման Բաբլոյանը այս տարվա հունվարի 29-ին իր դիմումի համաձայն ազատվեց առողջապահության փոխնախարարի պաշտոնից: Նա փետրվարի 5-ից արդեն նշանակվել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: Այդ բժշկական կենտրոնի բաժնեմասերի զգալի մասը պատկանում է Բաբլոյաններին, որը նրանց միակ բիզնես աղբյուրը չէ:
Արման Բաբլոյանը ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արա Բաբլոյանի որդին է: «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ ՍՊԸ-ի երկրորդ խոշոր բաժնետերը պատգամավոր Բաբլոյանի կինն է՝ Մանուշակ Երիցյանը: Ընկերությունում նրա բաժնեմասը կազմում է մոտ 566 միլիոն 801 հազար դրամ, կամ՝ 31.30%:
Ընկերությունում 11.3% բաժնեմաս ունի նաև առողջապահության նախարարությունը, այսինքն այն պետական մարմինը, որի փոխնախարարը ընկերության սեփականատերերից մեկի որդին է: Հենց դրանով էլ պայմանավորված էր Արման Բաբլոյանին փոխնախարար դարձնելը, որտեղ նա աշխատեց մոտ մեկ տարի:
Վերջինս փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2013թ. դեկտեմբերի 20-ին: Մինչ պետական պաշտոն զբաղեցնելը Արման Բաբլոյանը զբաղեցրել է «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Այս ընկերությունը 2012թ. հուլիսից կոչվում էր «Գարանտ Ինշուրանս» ՓԲԸ, որի հիմնական գործունեությունը առողջապահության ոլորտում ապահովագրություն իրականացնելն էր: «Հետքը» անդրադարձել է այս ընկերությանը, որի բաժնետերերց մեկը դարձյալ Մանուշակ Երիցյանն էր՝ 25.29%: Ըստ հարկային ծառայության՝ ընկերությունն արդեն լուծարվել է:
Նշենք, որ «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի միջև 2013թ. հոկտեմբերի 1-ին կնքվել է ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիր, ըստ որի՝ «Գարանտ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի ապահովագրական պորտֆելը փոխանցվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանը:
Ապահովագրության ոլորտում Բաբլոյանները նոր չեն: Արա Բաբլոյանի մյուս որդին՝ Սերգեյ Բաբլոյանը, հանդիսանում է մեկ այլ ապահովագրական և բժշկական ծառայություններ մատուցող ընկերության՝ «Գարանտ Ասիստանս» ՍՊԸ-ի 75% բաժնեմասի սեփականատերը:
Այս տարվա հունվարի 27-ին ԱԺ աշխատակազմը 4.238.040 դրամի պայմանագիր է կնքել պատգամավոր Բաբլոյանի որդու ընկերության՝ «Գարանտ Ասիստանս» ՍՊԸ-ի հետ՝ ԱԺ թվով 95 ավտոմեքենաների ապահովագրության վերաբերյալ: Ընդ որում «Գարանտ Ասիստանս» ՍՊԸ-ն պայմանագրում հանդես է եկել որպես «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի գործակալ:
Տեղեկացնենք, որ Սերգեյ Բաբլոյանի ընկերության կանոնադրային կապիտալը կազմում է 6.174.804 դրամ, իսկ գործունեության հասցեն «Արաբկիր» բժշկական կենտրոնի հասցեն է:
Սերգեյ Բաբլոյանը բաժնեմաս ունի նաև «Նյու Բրիջ» ՍՊԸ-ում, որը մատուցում է գովազդային ծառայություններ, պատրաստում է գովազդային տեսահոլովակներ, որոնք ցուցադրվում են հասարակական վայրերում տեղադրված մոնիտորներով: Ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Կինո և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրության բնագավառում է խորացել «Հելթմեդիա» ՍՊԸ-ն: Սերգեյ Բաբլոյանը այս ընկերությունը 50/50 կիսում է «Առողջություն և Զարգացում» ՀԿ-ի հիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ: Վերջինս հանդիսանում է նաև ընկերության տնօրենը:
Բաբլոյանները նաև դեղատուն ունեն, որի գործունեության հասցեն դարձյալ «Արաբկիր» բժշկական կենտրոնի հասցեն է: Արման Բաբլոյանի տատը՝ 80-ամյա Հռիփսիկ Գրիգորյանը, 2008թ-ից հանդիսանում է դեղերի առուվաճառքով զբաղվող «Օրգսերվիս» ՍՊԸ-ի 100% սեփականատերը: Մինչ այդ ընկերության սեփականատերը եղել է նրա դուստրը՝ Մանուշակ Երիցյանը: Նշենք, որ «Օրգսերվիս» ՍՊԸ-ի տնօրենը Արման Բաբլոյանի կինն է՝ Քրիստինե Մովսեսյանը:
Մանուշակ Երիցյանին է պատկանում առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող «Ամարան-Մեդ» ՍՊԸ-ի 34% բաժնեմասը: Մինչև 2014թ. հունվարի 10-ը ընկերության տնօրենը եղել է Արման Բաբլոյանը: Ստացվում է, որ նա ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը համատեղել է փոխնախարարի պաշտոնի հետ, քանի որ նշված ժամանակահատվածում եղել է փոխնախարար: Հարկային ծառայության տվյալների համաձայն, այս ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Բաբլոյանների ֆինանսական կարողությունները
Գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն, Բաբլոյանների կարողությունը միլիոնների է հասնում: Նշենք, որ 2012թ. Արա Բաբլոյանը օտարել է ընկերություններում իր ունեցած բաժնեմասն ու բաժնետոմսը, համապատասխանաբար՝ 283.003.748 և 356.571.260 դրամով:
Արա Բաբլոյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների |
|||||
|
2011թ. |
2012թ. |
2013թ. |
2014թ. |
|
Եկամուտ |
62.811.788 |
19.510.116 |
25.040.828 |
34.127.402 |
|
Դրամական միջոցներ |
դրամ |
43.337.000 |
47.861.000 |
38.623.000 |
48.851.146 |
դոլար |
66.500 |
62.900 |
57.250 |
57.250 |
|
եվրո |
12.000 |
12.000 |
9.500 |
9.500 |
|
Շվեյցարական ֆրանկ |
7.000 |
7.000 |
7.000 |
7.000 |
Պարզվում է Արա Բաբլոյանի վաճառած բաժնեմասն ու բաժնետոմսը հենց նույն տարում գնել է նրա կինը, ինչից հետո Մանուշակ Երիցյանի դրամական «հոսքերը» կտրուկ աճել են: Ավելին, նա 2013թ. 216.000.000 դրամով ձեռք է բերել հասարակական շենք-շինություն և 20.500.000 դրամով՝ բնակարան: 55.000.000 դրամով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի հատվածն էլ ձեռք է բերել 2014թ-ին:
Մանուշակ Երիցյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների |
|||||
|
2011թ. |
2012թ. |
2013թ. |
2014թ. |
|
Եկամուտ |
5.471.461 |
125.206.005 |
25.984.911 |
44.875.682 |
|
Դրամական միջոց |
դրամ |
8.262.000 |
21.085.000 |
422.906.632 |
323.286.889 |
եվրո |
6.000 |
6.000 |
0 |
12.000 դոլար |
|
Ձեռք բերված բաժնետոմս |
|
0 |
283.003.748 դր. 406.560.100 դր. |
0 |
90.140.944 |
Օտարված բաժնետոմս |
|
0 |
0 |
645.207.724 |
|
Արման Բաբլոյանի եկամուտները համեմատաբար ավելի համեստ են: Նա 2014թ. 6.000.000 դրամով ձեռք է բերել «MERCEDES-BENZ E 350» մակնիշի ավտոմեքենա և 4.000.000 դրամով օտարել հողամաս:
Արման Բաբլոյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների |
||||
|
2013թ. |
2014թ. |
2015թ. (փոխնախարարի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ) |
|
Եկամուտ |
20.649.349 |
9.504.648 |
5.504.648 |
|
Դրամական միջոց |
դրամ |
65.559.567 |
66.552.520 |
65.000.000 |
դոլար |
0 |
41.000 |
41.000 |
|
Օտարված բաժնետոմս |
10.691.692 դր. |
0 |
|
Արման Բաբլոյանի կինը` Քրիստինե Մովսեսյանը, գործարքներով, տրված ու ստացած փոխառություններով աչքի չի ընկնում: Նա 2013թ. 16.340.000 դրամով օտարել է իր «TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0» մակնիշի ավտոմեքենան և հայտարարագիր ներկայացրած երկու տարիների ընթացքում այլ գործարքներ չի իրականացրել:
Քրիստինե Մովսեսյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների |
||
|
2013թ. |
2014թ. |
Եկամուտ |
19.113.225 |
2.895.470 |
Դրամական միջոց |
17.450.000 |
16.500.000 |
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել