HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մենք մեծ «Երազ» ունենք

Հեղ. Նատալիա Մացկոյչ
Լուս. Նատալիա Մացկոյչ,
         Մալգորժատա Վիտչակ

Ես եւ ուղեկիցներս (Եվրոպական կամավորական ծրագրի կամավորներ ենք Հայաստանի Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտում) սովորություն ունենք մեր «քիթը խոթել» ամեն տեղ Երեւանում եւ դրանից դուրս: Բացեմ գաղտնիք, որ վերջերս մենք սկսել ենք հետաքրքրվել դոկումենտալ լրագրությամբ եւ արվեստով: Հենց անցյալ շաբաթ էլ  հնարավորություն ունեցանք մի գործնական դասընթաց ունենալ այս ոլորտում:

«Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանը եւ ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանն իրենց «թեւի տակ վերցրին» մեզ այս անգամ: Զինված տեսախցիկներով` մենք ուղեվորվեցինք Երեւանի հյուսիսում գտնվող Ուշի գյուղ: Գյուղամիջի խաչմերուկում մեզ հանդիպեց «Երազ» մակնիշի «ուրախ ավտոբուսը», որը վարում էր Դյումա Պողոսյանը: Վերջինս ժպիտը դեմքին մեզ ուղեկցեց իրենց տուն` շրջապատված դեղձի ծառերով:

- Բոլոր աղջիկների անունները սկսվում են Թ տառով:
- Իսկ տղաներինը:
- Տղաներինը` ոչ:

Մեծ ընտանիքը երկրորդ անգամ էր հյուրընկալում լրագրողներին. այս անգամ նրանք պետք է պատրաստեին փոքրիկ տեսանյութ` նախորդ այցելության արդյունքի մասին: Հերոսները` Գայանեն եւ Դյուման, ամուսնացել եւ օրհնվել են 11 հրաշալի ու գեղեցիկ երեխաներով (ի դեպ` ոչ մի երկվորյակ): Չնայած սրան` Հայաստանի կառավարությունը նրանց չի «օրհնել» անհրաժեշտ աջակցությամբ եւ պատշաճ կենսապայմաններով. երկար տարիներ նրանք բնակարան չեն ունեցել: «Հետքի» թիմը հրապարակել է այս ընտանիքի պատմությունը, որից ամիս չանցած` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը երկհարկանի տուն նվիրեց Ավետիսյանների բազմազավակ ընտանիքին:   

Գայանե, 39 տարեկան, ունի 11 երեխա

Այսօր ընտանիքի հերոսուհի մայրը գրավիչ ժպիտը դեմքին մեզ ցույց է տալիս տան սենյակները ու ստիպում հերթական թխվածքաբլիթը ուտել:

Ամենակրտսեր հյուրընկալը

Ինձ համար, որպես մարդ, որ երբեք գործ չի ունեցել երեխաների հետ, այդ փոքրիկ արարածների հետ շփումը կարծես թե մեծ փորձություն էր: Բայց պիտի խոստովանեմ, որ այդ տան մթնոլորտն ու փոխադարձ նվիրումը մեզ նույնպես ստիպեցին դառնալ ընտանիքի մի մաս եւ հարազատորեն սիրել շրջապատող անձանց: 

Ամենամեծ տղան արդեն աշխատում է. քարերի վրա նկարներ է դաջում

Ընտանիքը` բոլորով միասին

- Ամենադժվար լեզուն աշխարհում դաղստաներենն է,- հայրը:
- Դա կախված է քո մայրենի լեզվից. եթե մայրենիդ անգլերենն է բոլորովին այլ լեզու կարող է լինել դժվար, քան, օրինակ, եթե մայրենիդ չինարենն է,- ես:
- Չէ, չէ, ամենադժվարը դաղստաներենն է:

- Մենք մեեեեեեծ Երազ ունենք,- Մամիկոն:

Մեծ քույրը գործնականում ավելի փոքրերի երկրորդ մայրն է:

Երբ արդեն դուրս էինք գալիս, ես առաջարկեցի լրագրողներին այցելել այդ գյուղին շատ մոտ գտնվող գեղեցիկ վանքը` Օհանավանք: Առաջարկությունս արագ ընդունվեց ընտանիքի հոր` Դյումայի կողմից, եւ մենք կրկին հայտնվեցին «ուրախ ավտոբուսի» մեջ:

Սելֆի` Օհանավանքի հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter