
«Քիմպրոմի» աշխատակիցները փորձում են փակել Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը
Այս պահին «Վանաձորի Քիմպրոմի» աշխատակիցները փորձում են փակել Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը: Ոստիկանների մեծ խումբ է հավաքված, որ շրջափակել է բանվորներին և չի թողնում ճանապարհը փակել:
Քիմպրոմցիները պահանջը նույնն է` վճարել աշխատավարձերը:
Բանվորները պահանջում են թույլատրել փակել ճանապարհը գոնե մեկ ժամ և իրենց ձայնն այդկերպ հասցնել ՀՀ նախագահին: Ոստիկանները փորձում են համոզել բանվորներին, որը, սակայն, նրանց այժմ չի հաջողվում: Մանրամասները` շուտով:
Լուսանկարը` քիմպրոմցիների նախորդ ցույցից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել