HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոտարի վերաբերյալ նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե

ՀՀ արդարադատության նախարարի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնվել է, որ քաղաքացի Միխայիլ Մեսյանը դիմել է Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանին' 12.12.2014թ. կնքված առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 64.000 ԱՄՆ դոլար գումարը նոտարի դեպոզիտ հաշվից ստանալու խնդրանքով, սակայն նոտարը հրաժարվել է Միխայել Մեսյանին հանձնել գումարը:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի գրությունը և կից փաստաթղթերը 29.10.2015թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն' նշված հանգամանքները պարզելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter