
Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է ոսկի արդյունահանել Ոսկեձորի հանքավայրից
«Գեղի գօլդ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարությանն է ներկայացրել Սյունիքի մարզի Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ։
«Գեղի գօլդ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։
Ընկերությունը այժմ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթեր Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման և պղնձի խտանյութի ստացման համար: 2013թ-ից սկսած՝ ընկերությունը իրականացրել է որոնողագնահատողական աշխատանքներ։ ԲՆ նեկայացված նախագծի համաձայն, արդյունահանված հանքաքարը նախատեսվում վերամշակել նույն տարածքում հետագայում նախատեսվող հարստացուցիչ ֆաբրիկայում։ Հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի աշխատանքային նախագծերը կմշակվեն հանքավայրի շինարարության աշխատանքների ընթացքում, որոնց տևողությունը, ըստ նախնական գնահատման, կկազմի 3 - 4 տարի:
Ոսկեձորի հանքավայրի պաշարները C1 + C2 կարգերով՝ 23316097տ, արտահաշվեկշռային C2 կարգով՝ 917236տ քանակներով արդեն հաստատվել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2014թ․ սեպտեմբերի 24-ի N 380 որոշմամբ:
Նախագծում նշվում է, որ հարստացման նպատակահարմար եղանակը ֆլոտացիան է: Հարստացման ենթարկված հանքաքարը պարունակում էր՝ 2.71 գ/տ ոսկի, 45.80 գ/տ արծաթ, 0.39% պղինձ, 2.85% ցինկ: Պղնձի խտանյութում պղնձի պարունակությունը կազմում էր 17.13%, ոսկունը՝ 85 գ/տ, արծաթինը՝ 1300 գ/տ, պղնձի խտանյութի ելքը՝ 1.99%: * Ցինկի խտանյութում ցինկի պարունակությունը կազմում էր 63.5%, ոսկունը՝ 14 գ/տ, արծաթինը՝ 183 գ/տ, ցինկի խտանյութի ելքը՝ 3.7%:
Հանքավայրը լինելու Գեղի գետի վերին հոսանքի հարևանությամբ։ «Հետքն» արդեն գրել է, որ Գեղի գետի ավազանի մոտ հանքի շահագործումը կարող է աղետալի դառնալ բոլոր նրանց համար, ովքեր օգտվելու են գետի ավազանից։ Կապանի 90 % խմելաջուրը մատակարարվում է գետի այդ ավազանից։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել