HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակցությունը և ԱՍԱԼԱ-ն․ այդ թղթի կտորն ու սառած այդ մանուկը

Վարազ Սյունի

1-ին մաս

2 տարի առաջ էր. Ամստերդամում  այդ օրը  ցուրտ էր ու անձրևոտ: Սուպերմարկետից արագ ամենօրյա գնումներ կատարելուց հետո հեռանալ էի ցանկանում, բայց անձրևն այնքան ուժեղ էր, որ ներսում՝ դռան մոտ, պիտի սպասեի: Անձրևը կարծես չէր պատրաստվում դադարել, ու չձանձրանալու համար՝ սկսեցի կարդալ կողքի պատին կպցված  մարդկանց հայտարարությունները: Այդտեղից էլ  սկսվեց... ԱՍԱԼԱ-ի հանդեպ իմ հետաքրքրությունը, որն ինձ վրա խորը տպավորություն թողեց:

Ես հավատում եմ ճակատագրին: Հավատում եմ նաև, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ընթացքում տիեզերքը նրան սիմվոլներ (մեսիջներ) է ուղարկում, որոնց միջոցով «բան հասկացնել» է փորձում: Այդ մեսիջ-սիմվոլները (չ)հետևելն էլ դառնում է ... ճակատագիր:

Սուպերմարկետի հայտարարությունների այդ կույտի մեջ ուշադրությունս գրավեց թղթի մի կտոր, որի վրա գրված էր, որ մեկը հայերեն կամ թուրքերեն իմացող է փնտրում՝ իր համար «որոշ տեքստեր կարդալու» համար. բայց ցանկալի է, որ այդ անձը թուրք չլինի: Տարօրինակ հայտարարություն՝ մտածեցի: Տանը 2-3 ժամ հետո այն դեռ գլխումս էր (that nagging feeling):

Արձրևանոցս վերցրի ու հետ գնացի սուպերմարկետ. հայտարարությունը դեռ այնտեղ էր: Խցկեցի գրպանս ու հետ եկա: Հաջորդ օրը զանգեցի. մարդ չկար: 2 օր հետո նորից փորձեցի. դարձյալ պատասխան չկար: Պատռեցի ու  դեն շպրտեցի. ու մոռացա դրա մասին:

2 շաբաթ անց ոմն Պոլ (Paul) ինձ զանգեց. հայտարարության տերն էր: Սկզբից տարբեր հարցեր տվեց՝ համոզվելու, որ հայ եմ: Դրանից հետո միայն ասաց, որ, արդեն 5 տարի, փաստագրական գիրք է գրում ԱՍԱԼԱ-ի մասին ու աշխարհի տարբեր արխիվներում է եղել՝ ԱՍԱԼԱ-ի մասին փաստաթղթեր գտնելու նպատակով: Գիրքը 2015 թ. ապրիլին լույս պիտի տեսներ:

Այսպես սկսվեց մի քանի ամիս տևած մեր համագործակցությունը. իսկ ավելի կոնկրետ՝ ԱՍԱԼԱ-ի մասին իր համար իմ տեքստեր թարգմանելը: Ֆրանսիական արմատներով հոլանդացի այս փոքրամարմին  Paul-ը, պարզվեց, պարտիզանական պայքարների մասին տարբեր գրքերի հեղինակ է:

Իր տան պատերին ԱՍԱԼԱ-ի տասնյակ նկարներ տեսա ու ԱՍԱԼԱ-ից իրեն ուղղված նամակներ: ԱՍԱԼԱ-ի ամենաակտիվ շրջանում Paul-ը հոլանդական ձախակողմյան թերթի խմբագիր էր և պարբերաբար գրում էր պայքարի մասին՝ իր թերթում:

Գիրքը լույս տեսավ ճիշտ ժամանակին՝  2015թ. ապրիլին, ու դարձավ իմ…ընկերը:

Մոտ 600 էջանոց (հոլանդերենով գրված) այս գիրքն, երբ առաջին անգամ կարդացի, չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացի (բայց հաստատ և՛ հպարտություն, և՛ տխրություն. հատկապես որ ԱՍԱԼԱ-ի դեմ պայքարել է նաև մեր «ազգային» կուսակցություն Դաշնակցությունը):

Յուրաքանչյուր հայ գիրքն այս պիտի կարդա. այն հայերեն պիտի թարգմանվի: ԱՍԱԼԱ-ի մասին տարբեր գրքեր կան, բայց այս մեկն ամբողջական է, փաստացի, չեզոք տեսանկյունից ու պրոֆեսիոնալ գրված: Սա, անշուշտ, այն գրքերից է, որն անընդհատ կարդում ես, և այն դառնում է կյանքիդ ընկերն ու խորհրդատուն:

Գրքի վերնագիրն է. Paul Moussault (red.) & Barbara Sahakian “ASALA de Nemesis voor de Armeense genocide. Stadsguerrilla tegen Turkije (1975-1988)” ( IBSN: 9789067283076): Թարգ.՝ «ԱՍԱԼԱ.  Հայոց ցեղասպանության նեմեսիսը. պարտիզանական պայքար Թուրքիայի դեմ (1975-1988)»:

ԱՍԱԼԱ-ի դեմ պայքարում Դաշնակցության դերին դեռ կանդրադառնանք: Բայց սկզբից՝ այդ սառած մանուկը, որն երկրաշարժի պես պիտի ցնցեր ողջ հայոց պատմությունն ու շատերի դիմակը պիտի պատռեր: Այդ մանուկն անուն ուներ. Գուրգեն Մկրտիչ Յանիկյան:

Ծնվել էր 1895-ին՝ Էրզրումում: Կոտորածների ժամանակ ընտանիքի հետ կարողացել է փախչել ավելի ապահով Կարս: Ձմեռ էր. փախուստի ժամանակ սահնակ-սայլակի իրերի կողքին նստած փոքրիկ Գուրգենը ցած է  ընկնում: Մայրը մի քանի կիլոմետր հետո է միայն դա նկատում: Հուզված ու շփոթված ու բոլորի խորհրդին հակառակ՝ մայրը (մյուս փոքրիկ որդու՝ Հակոբի, հետ) ձյան միջով հետ է գնում ու փոքրիկ Գուրգենին գտնում ճանապարհի եզրին՝ սառած: Մայր ու որդի սկսում են խենթաբար շփելով-տաքացնել փոքրիկ Գուրգենի մարմինն ու ձեռքերը: Փոքրիկը փրկվում է. նախախնամությունը դեռ ծրագրեր ուներ նրա հետ:

8 տարի հետո՝ 3-ով թաքուն վերադառնում են Էրզրումի իրենց տուն՝ գոմում թաքցրած  անձնական իրերն ու ոսկեղենը հետ տանելու համար: Երբ գիշերը Հակոբը գոմի հատակն էր փորում, ձայնից տան նոր  թուրք տերերն արթնանում, գալիս-բռնում են Հակոբին ու (մոր ու Գուրգենի աչքի առաջ) մորթում նրան: Գուրգենի հետ  թաքնված մայրը Գուրգենին փրկելու համար ձայն չի հանդգնում հանել. նույն պատճառով Գուրգենն այնպես է կծում մոր ձեռքը, որ մայրն այդ ձեռքն առաջվա պես օգտագործել այլևս չի կարողանում: Երկուսով ձեռնունայն ու խորը վշտի մեջ հետ են վերադառնում:

Տարիներ հետո Գուրգեն Յանիկյանը բժշկուհի կնոջ հետ, որպես ինժեներ ապրում- աշխատում է Իրանում, մասնակցում ինժեներական տարբեր կարևոր պրոյեկտների ու արժանանում պետական մրցանակների: Ի վերջո ԱՄՆ-ի հրավերով՝ մեկնում ու հաստատվում է Կալիֆոռնիայում:

Թուրքերի մեծ մասն առաջին անգամ լսում է հայկական պահանջների մասին, երբ ԱՍԱԼԱ-ն սկսում է թուրք դիվանագետների վրա հարձակումները: Բայց առաջին կրակոցն արձակում է այդ ժամանակ 78-ամյա գրող, ճարտարապետ, Եղեռնից փրկված ու Եղեռնի ժամանակ  26 հարազատ կորցրած նույն ինքը Գուրգեն  Յանիկյանը՝ փախուստի ճանապարհին ընկած այդ երբեմնի սառած մանուկը:

1973թ. հունվարի 27-ին Կալի‎ֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցի իր սենյակում  հրազենի կրակոցներով սպանում  է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմետ Բայդարին  (Mehmet Baydar)  և նրա տեղակալին` Բահադիր Դեմիրին (Bahadir Demir): Դրանից հետո  իր սենյակից զանգում է հյուրանոցի անձնակազմին ու հանձնվում ոստիկանությանը: Յանիկյանը նախապես ներկայանում է  ոչ թե հայ, այլ  պարսիկ առևտրական ու թուրք դիվանագետներին հրավիրում  է  հյուրանոցի իր սենյակ` նրանց միջոցով սուլթան Աբդուլ Համիդի պալատին պատկանած մի գեղանկար ու մի եզակի թղթադրամ թուրքական պետությանը հանձնելու պատրվակով: Երբ թուրք հյուպատոսը հյուրանոցի սենյակում գլխի է ընկնում, որ ծուղակ է, աթոռով փորձում է հարվածել տարեց Յանիկյանին, բայց վերջինս իր «Բրաունինգ» ատրճանակով... ու ծնվում է ԱՍԱԼԱ-ն: («Նպատակ և ճշմարտություն» գրքում Յանիկյանը հետագայում  մանրամասն նկարագրում է երկու թուրք դիվանագետների սպանությունը):

«ԱՍԱԼԱ-ի հիմնադրումը տեղի է ունեցել 1974 թ. վերջին՝ Բեյրութում: Հիմնադրվել է եռյակի կողմից՝ Հակոբ Դարակճյան (Hagop Darakjian), Գևորգ Աճեմյան (Kevork Vartani Ajemian) և Հակոբ Հակոբյան  (Hagop Hagopian). «Հակոբ Հակոբյանը» ծածկանուն էր (nom de guerre)՝ հավանաբար «Նեմեսիս» խմբի ղեկավար Շահան Նաթալիի հիշատակին, որի իսկական անունը  Հակոբ Տեր-Հակոբյան էր (Hagop Der-Hagopian):

ԱՍԱԼԱ-ն կազմավորվել է  3 փուլով: Առաջին փուլում այն իրեն անվանում էր «Գուրգեն Յանիկյան խումբ»: 4 ամիս հետո խումբը փոխեց անունը՝ «Հայ գաղտնի բանակ» (Armenian Secret Army): 1975 թ. սկզբից անվանն ավելացվեց «Հայաստանի ազատագրության համար»-ը (Armenian Secret Army for the Liberation of Armenia)»: (Paul Moussault “ASALA de Nemesis voor de Armeense genocide”, էջ 35-36):

Paul Moussault-ը  իր գրքի մի ենթագլուխ՝ «De Dashnak» վերնագրով (էջ 20-29), նվիրել է Դաշնակցությանը: Նա, մասնավորապես, գրում է.

«1961-62 թթ. ավելի քան 40 դաշնակներ Լիբանանում դատապարտվում են՝ Իսրայելի համար լրտեսության համար (“Armenian political parties in the Middle East” (12 april 1976), Armenian terrorism (1980), FCO 9/3073, doc. 14):

1960-ականների սկզբից Դաշնակցության աշխարհասփյուռ  բաժանմունքներում բանը հասավ ներքին քաղաքական կոնֆլիկտների, երբ երիտասարդները (հատկապես Լիբանանում) պահանջեցին վերաակտիվացնել պայքարը՝ ազգային գիտակցությունը պահպանելու նպատակով: Հայ երիտասարդների մի մասը ցանկանում էր զինյալ պայքար: Քաղաքական ազդեցությունը շարժման նկատմամբ կորցնելու վախից՝ Դաշնակցության պահպանողական և կղերական ղեկավարությունը սկսեց արյունալի կերպով ճնշել երիտասարդների այս ներկուսակցական շարժումը:

1974 թ. վերջին ստեղծվեց ԱՍԱԼԱ-ն: Երիտասարդ դաշնակցականների հոսքը դեպի ԱՍԱԼԱ խոչընդոտելու համար՝ Դաշնակցության  քաղ. բյուրոն 1975թ. հոկտեմբերին գաղտնի կերպով ստեղծում է ԱՍԱԼԱ-ին հակադիր մի կազմակերպություն՝ «Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկները» (ՀՑԱՄ) (Justice Commandos of  the Armenian Genocide (JCAG)): Նույնիսկ անունը, որ  տվել են իրենց զինյալ խմբին, ցույց է տալիս Դաշնակցության անտարբերությունը՝ հայկական տարածքների հանդեպ (“It is not possible to lead a struggle with a white flag”, in: Armenia, nr. 127/128, 1986,  էջ  16):

Դաշնակցությունը՝ լավ իմանալով հանդերձ, միշտ ժխտել է իր կապը ՀՑԱՄ-ի հետ, բայց դաշնակցական մեդիան առիթը բաց չի թողել մանրամասն ու հիացմունքով գրել ՀՑԱՄ-ի  բոլոր ակցիաների մասին:

Ուրիշները փորձում են պնդել, որ Դաշնակցությունը ՀՑԱՄ-ը  որոշել էր ստեղծել 1972 թ. Վիեննայի իր 20-րդ կուսակցական համագումարի ժամանակ:

ՀՑԱՄ-ն իր առաջին ակցիան իրականացրեց 1975 թ. հոկտեմբերի 22-ին ( ԱՍԱԼԱ-ի առաջին  ակցիայից 9 ամիս հետո՛ միայն- հեղ.):

Որովհետև ՀՑԱՄ-ը ստեղծվել էր ԱՍԱԼԱ-ին հակադրվելու համար, երբ 1988 թ. ԱՍԱԼԱ-ն դադարեց գոյություն ունենալ, նույն ժամանակ իր գոյությունը դադարեցրեց նաև ՀՑԱՄ-ը. լինելու պատճառ այլևս չկար»:

1973թ. հուլիսի 2-ին Գուրգեն Յանիկյանը դատապարտվում է ցմահ ազատազրկության: Հայ «ավանդական» կուսակցություններն ոչ միայն էապես չսատարեցին իրեն, այլ փորձում էին Յանիկյանին համոզել, որ հայտարարի,որ գործել է ոչ թե ազգի,այլ ի՛ր անունից, որը Յանիկյանը մերժեց: Յանիկյանը ցանկանում էր իր դատավարությունը վերածել Հայոց եղեռնի Նյուրմբերգի, բայց դատարանը դա թույլ չտվեց: Յանիկյանի մահից հետո՝ դատախազ (District Attorney) David D. Minier-ը զղջաց սրա համար, գրելով.

«Հետ նայելով՝ ափսոսում եմ,որ չթողեցի, որ Եղեռնը ապացուցվի: Ոչ թե որ Յանիկյանն ազատ արձակվեր,այլ որպեսզի պատմության մութ էջերը՝ ցեղասպանությունները, բացահայտվեն ու այլևս չկրկնվեն» (David D. Minier, (April  2, 1998), "Murder Will Out? District Attorney Regrets Not Allowing Genocide Testimony at Murder Trial",  The Independent): 

1977 թ. տված  հարցազրույցում Գուրգեն Յանիկյանը գովեց ու հաջողություններ ցանկացավ ԱՍԱԼԱ-ին ( Hay Baykar, nr.2, april 1977, էջ 6-7): 

Գուրգեն Յանիկյան (բանտից)` Հայկական դատն ինձ համար մի հասկացողություն ունի` մեզանից գողացված ու թուրքին նվիրած մեր հայրենական հողերը հետ ստանալ: Մեր դատը գերեզման էր դրված ու պատրաստվում էին ծածկել մոռացության քողով: Որպես մի հայ անհատ ես չէի կարող ընդունել այդ: Պապերիցս ստացած արդարության ոգին իմ ներսում հրաբուխ դարձած դուրս ժայթքեց ու այրեց թաղումը կատարողների դեմքերը: Ու ես, տասնյակ տարիների մոռացության փոշուց մաքրելով Հայկական դատը, դրի մարդկության առաջ:

1984 թ. հունվարի վերջին Յանիկյանն ազատ արձակվեց, որից հետո՝ փետրվարի 27- ին  (88 տարեկան հասակում) մահացավ:

Ըստ Paul Moussault-ի՝  Յանիկյանի ազատ արձակման հիմնական պատճառը, ամենայն հավանականությամբ, ԱՍԱԼԱ-ի սպառնալիքներն էին: (ASALA de Nemesis voor de Armeense genocide”,  էջ 26):

Շարունակելի

Վարազ Սյունի

Ամստերդամ, 28.01.2016

 

Մեկնաբանություններ (37)

Մարտին
ԱՄՆ-ի և շատ այլ երկրների հայեր մի 100 տարի հետո երևի էլ հայ չլինեն, շատ-շատ հազարից մեկ հիշեն, որ ծագումով հայ են: ԱՄՆ-ում ծագումով լիքը իռլանդացիներ կան, բայց իրենց շվիկին էլ չի Իռլանդիան: Իրենց որոշելու հարցն է, գալ Հայաստան ու իրենց թոռներին հայ պահել, թե մնալ արտասահմանում և ապրել ապահով, բայց թոռների անունները դնել Էմիլիա, Ժոզեֆինա, Միլի, Էդմունդ, Գարրի: Վատը որ 100 տարի հետո ևս մի քանի միլիոն հայ էլ կկորցնենք, բայց դա է իրականությունը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայկ (34) - համաձայն եմ ձեր գրածին: Մի ավելացում թերևս. ՀՅԴ-ն,որպես այդպիսին, սփյուռքում էլ արդեն տենց մի անելիք չունի: Իբր թե օր ու գիշեր զբաղված են «Եղեռնի ճանաչումով» (Հայ դատ): Հայոց եղեռնը արդե՛ն ճանաչված է.բոլորը գիտեն դրա մասին: Ենթադրենք աշխարհի բոլոր երկրները ‘ճանաչեցին’ Եղեռնը. հետո՞: Սա «բարոյակա՛ն հաղթանակների» շարքից է: Կամ ենթադրենք 10-20 երկրում Եղեռնի ժխտումը քրեականացրին ու մի քանի դատարանում հայերին 1 մլրդ դոլար փոխհատուցում տվին: Հետո՞: ՀՈՂԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՅՆՏԵՂ: Հո՛ղն է կարևորը. փողը պրծնում-գնում է: ԱՍԱԼԱ-ի միջուկը լիբանանահայ երիտասարդներն էին, որոնք (տեսնելով որ ՅՀԴ-ն միայն խոսում է) փորձեցին զենքի միջոցով մի բան անել. հենց սա՛ կատաղեցրեց Դաշնակցությանը:
Հ.Շ.
Իսկապէս սոսկալի հակասութիւններ կան վերեւի կարգ մը մեկնաբանութիւնների մէջ: Երանի անոնց, որոնք համոզված են թէ բացարձակ ճշմարտութեան տիրացած են, այդ ալ բացառապէս իրենք միայն: Ճշմարտութեան մենավաճառ մը, որ նաեւ կապ չունի բանականութեան կամ տրամաբանութեան հետ - ոչ իսկ անպայման իրողութիւնների հետ - : Ես ուրեմն այստեղ ուրիշ բան չունիմ աւելցնելիք: Երթամ իմ հանգիստ week-endս վայելեմ, աւելի չխանգարեմ ձեր հեղեղային մենախօսութիւնը... (Դուք յաղթեցիք, յալլա... lol... )
Մարգօս
Աս ինչպես կը գվք անիք Դաշնակներուն, ես Ձեր տեղը կը ամչնամ: Դաշնակցությունը հակահայ կառոըյցմն է: Իսկ ով որ կը պաշտպանե դաշնակներուն, նա կամ չի գիտնար դաշնակներու իրական պատմություն կամ էլ կգիտնա, բայց իրեն հիմարի տեղ կդնի: Հեքիաթներ մի պատմիք այ հակահայ ծախու դաշնակներ: Մի հայտնի խոսք կա բեյրութահայերու մեջ, ով կուսակցական է, նա հայ չէ: Դաշնակներ իսկ դուք գնացեք դրոշ այրեք ու ձեռքներին դաշնակի մուրճ ու մանգալ դաջեք:
Արտավազդ
Երբեմն սփյուռքի մեր եղբայրները այնպիսի բաներ են գրում, որ (տատիս ասած) մնում ես շվարած: Երևի իրոք որ չեն տիրապետում Հայաստանում տիրող իրավիճակի տեղեկատվական հոսքերին: Չնայած ինչպես նախագի տատն էր ասում՝ մարդու մտքին տեղ լինի, ամեն ինչ էլ կանի (կիմանա):
Ներսես
Մի ընկեր ունեմ, ով Գերմանիայում է ապրում: Շաբաթը ամենաքիչը 3 անգամ սկայպով զանգում է ինձ: Ամեն անգամ ասում է, թե բան չմնաց հեսա Հայաստանը կազատենք ու բոլորս էլ կվերադառնանք հայրենիք: Ասում է, թե մենք պետք է պահպանենք մեր հայկական արմատները: Բայց երկու երեխաներից մեկը արդեն ամուսնացել է մի շվեդուհու հետ, իսկ մյուսն էլ 1/4-ով հայ տղայի հետ, ով ոչ հայերեն գիտի, ոչ էլ Հայաստանի մասին: Բայց ընկերս էլի մեծ-մեծ խոսում է հայրենասիրությունից: Հիմա մեր դաշնակներն են. գոռում-գոչյուն են դրել, թե բա Ստամբուլը արյան ծով եսիմ ինչ, բայց իրականում միայն գլուխ են հարդուկում ու փող շինում:
Դավիթ Գյուլզադյան
Շնորհակալություն, Վարա՛զ Սյունի։
P.Multacognovi
ASALA, the Nemesis for the Armenian Genocide Urban Guerrilla against Turkey (1975-1988) Paul Moussault & Barbara Sahakian In 2015 it is a century ago that the first genocide in modern history took place. This occurrence will be commemorated worldwide with, for instance, conferences, books, memorial services, films and new monuments. The erstwhile urban guerrilleros will be both honoured and abused. The Arme-nian Republic and Turkey, arch-enemies still, will more than ever try to emulate each other to con-vince the world of their being right. Forty years ago, young Armenians took up arms in order to make the world sit up and take notice. The Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) proved that armed struggle could actually be an effective means of propaganda to influ-ence public opinion in a positive way. However, this in fact could not last forever. What was then seen as a national struggle for freedom is now just called terrorism. For Turkey the ASALA is still a spectre; whenever something appears in the press about the Armenian Republic or the genocide, the government immediately warns against a renewed ASALA threat whereas this organisation has ceased to exist as an urban guerrilla in 1988. So far, there are no really serious books or compre-hensive scientific treatises but only some superficial (counter)studies in Turkish and a few mono-graphs. The publication of ASALA, the Nemesis for the Armenian Genocide – Urban Guerrilla against Turkey (1975-1988) will fill this gap. This book is based on the most extensive number of sources that as yet has been used to study the genesis and practical history of the ASALA: newspapers and magazines, correspondence, archives (including those that were only recently made accessible), memoirs, declarations, parliamentary minutes, films, novellas as well as numerous relevant books and articles – which all, ironically enough, bear testimony to the wealth of available material for the study of this secret army. For the research into the ASALA archives (or documents from these) were consulted as well as several national and international intelligence and security services: the FBI, CIA, the General Intel-ligence and Security Service of the Netherlands, the State Security Service of the former GDR and the German Federal Criminal Police Office, the Belgian State Security, the Australian Security and Intelligence Organisation (ASIO), the Dutch Metropolitan Police and the National Criminal Intelli-gence Service (CRI), the Swiss Federal Office of Police, ministries of Internal Affairs, Foreign Affairs and Justice, the correspondence of diplomatic missions of the Netherlands, Belgium, Germany, Switzerland, Great-Britain, Australia and the USA. Much of this material was, or still is, classified. Through Freedom of Information Act requests tens of thousands of pages from classified docu-ments from various countries became available. The anger about the Armenian genocide and its negation, the loss of land and life in the Diaspora form the primary background for considering the actions of the Armenian guerrilla. The Armenian guerrillas were the terror of the Turkish diplomatic corps. The injustice was not anonymous, it had a name and an address. The ASALA tried to put the “forgotten” Armenian genocide on the interna-tional political agenda by attacks on Turkish diplomats and institutions. The complex historical background of the Armenian question is only given a broad outline and since the genocide and its negation are not the subject of this research they are not considered at length either. It seemed opportune to reconstruct the political-military history of the ASALA, and when necessary also that of the Justice Commandos of the Armenian Genocide (JCAG) in a number of thematic chapters which are construed according to content and chronology. Chapters 3 to 8 contain a meticulous chronological reconstruction of its military actions, theoretical positions in practice and other occurrences that are decisive for the ASALA and its support-groups. Ample attention is given to how the commandos operated. The worldwide declarations of support and support-groups were, as Chapter 9 shows, extremely important for both Armenian guerrilla troops. Thirty years afterwards, the Armenian community still very respectfully commemorates the perished urban guerrillas. The cooperation of the ASALA with other anti-imperialistic and anti-Zionist guerrilla organisations and nation states is elaborately discussed in Chapter 10. Intelligence and security-services had a certain influence on the victories and defeats of both the ASALA and the JCAG. Hence in Chapter 11 detailed attention will be given to the counterrevolutionary activities of various government services. In Chapter 12, the theoretical concepts of the ASALA will be discussed in brief because the guerrilla’s language is its action (for readability’s sake a number of its theoreti-cal concepts, tactics and strategies are outlined in detail in a number of appendixes. In Chapter 13, the shadowy issue of the Committee of Solidarity with Arab and Middle East Political Prisoners will be considered at length. Chapters 14 and 15 present an overview of the actions of the ASALA and the New Armenian Resistance. Finally, the causes that attributed to the final disappearance and the failure – if one can actually call it that – of the ‘ASALA project’ will be examined. ISBN 978-90-6728-307-6 paperback 170x240x35 592 pages EUR 27,50 Papieren Tijger (Publishers) ING Bank Bastionstraat 13 IBAN NL69 INGB 0001140274 4817 LD Breda BIC INGBNL2A The Netherlands +31 76 522 83 75 [email protected] www.papierentijger.org
Վեհարի
Մեզանից գողացված ու թուրքին նվիրած մեր հայրենական հողերը հետ ստանալը պետք է լինի նաև ամբողջ մարդկության խնդիրը, հակառակ պարագայում արդարությունը մերժող յուրաքանչյուր ոք մարդկության դեմ ցեղասպանության շարունակողներից մեկն է: Իսկ դաշնակներն այսօր մեր երկիրը կործանող դավաճաններին աջակցելով հաստատում են, որ մնացել են նույնը: Շնորհակալ եմ հոդվածագրից կարևոր աշխատանքի համար:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Վահան Ասրապեան (1) - Այդ նախադասությունը մեջբերում է Paul Moussault-ի գրքից (էջ 21): Կոնտեքստից եզրահանգում ենք, որ դա Լիբանանում էր: Մեջբերում եմ նաև նախորդ նախադասությունը՝ «Լիբանանում 200 հազար հայ էր ապրում, որոնք հոյակապ հարաբերություններ ունեին Pierre Gemayel-ի քրիստոնյա Ֆալանգիստների ու Camille Chamoun-ի “National Liberal Party” կուսակցության հետ: 1961-62 թթ. ավելի քան 40 դաշնակներ դատապարտվում են՝ Իսրայելի օգտին լրտեսություն անելու համար»:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
1983 թ. հուլիսին (ԱՍԱԼԱ-ի 2 անդամների սպանությունից հետո) դաշնակները օգնել են Մոնթեին և David Davidian-ին՝ Լիբանանից փախչելու: Ու դա արել են Այնճարի (Anjar) դաշնակ քաղաքապետ Zaven Tashdjian-ի ու Sarkis Zeitlian-ի միջոցով: Սրա համար դաշնակները 1986թ. մարտի 3-ին սպանել են Zaven Tashdjian-ին,իսկ դաշնակցական բյուրոյի նախագահ Sarkis Zeitlian-ը 1985 թ. մարտի 28-ին Բեյրությում անհայտ կորավ:.......................................... Այս և նման այլ հետաքրքիր փաստերի մասին՝ հոդվածաշարի 2-րդ մասում (հավանաբար մոտ 2 շաբաթից): Շարունակեք հետևել «Հետքին»:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տխուր է,որ կան հայեր, որոնք կարողանում են ասել՝ «Իսկ որտե՞ղ է Ասալան, չկա: Ասալան միայն պայթյուններ էր անում»: Սա դաշնակցական տիպիկ պրոպագանդա է(ր): Նույն կերպ՝ ՅՀԴ-ն առիթը բաց չէր թողնում ԱՍԱԼԱ-ի հայրենասեր այդ ղեկավար Հակոբ Հակոբյանին «կրիմինալ» ներկայացնելու համար, դրանով իսկ ջուր լցնելով թուրքե՛րի ջրաղացին,որոնք ամեն ինչ անում էին ԱՍԱԼԱ-ին «կրիմինալների մի խումբ» ներկայացնելու համար: ………………………………..Առանց ԱՍԱԼԱ-ի Արցախի ազատագրում չէ՛ր լինելու: Առանց ԱՍԱԼԱ-ի Եղեռնի ճանաչում չէ՛ր լիելու: Ասալա՛ն հայի պատիվը (մի փոքր) հետ բերեց: Դե իսկ ՅՀԴ-ն արդեն 100 տարի հողեր է «ազատագրում»... դրոշներ վառելով ու ճաշկերույթեր կազմակերպելով:
Սփիւռքահայ
Մէյ մը ստուգէիք նաեւ ո՛վ ազատեգ Մոնթէն ճիւաղ Յակոբ Յակոբեանէն : Դաշնակցութիւնը: ԱՍԱԼԱն գործիք էր օտար գաղտնի գործակալութեանց: Դաշնակցութիւն քննադատելու համար քաջատեղեակ պէտք է ըլլալ պատմութեան: Հակադաշնակցական կարծիքները պարզապէս մոլուցք են դժբախտաբար: Իսկ հետք-ին հազար ափսոս աս յիմարութեան տեղ տալուն համար...
Դաշնակցական Տիգրան
ՀՅԴ-ն շուտով նախագահ Սերժ Սարգսյանից ստանալու է երկու մարզպետի և մեկ նախարարի պաշտոն: Ու կտեսնեք, թե իրականում ՀՅԴ-ն ով է: Մենք այդ երկու մարզերը կզարգացնենք, իսկ մեզ տրված նախարարությունը՝ շեն ու բարգավաճ: Իսկ որտե՞ղ է ասալան, չկա: ՀՅԴ-ի շնորհիվ է, որ մեր ցեղասպանությունը ճանաչվել է տասնյակ երկրների կողմից, իսկ ասալան միայն պայթյուններ էր անում: Պատմություն սովորեք:
Ավո
Միայն այն փաստը, որ դաշնակցությունը տասնամյակներ շարունակ ցանկացած պարագայում հավատարմորեն ծառայում է գործող վարչախմբին, հայ ժողովրդից պահանջում է մոտակա ԱԺ ընտրություններում մեկընդմիշտ նրան իր հովանավորների հետ ուղարկել պատմության աղբանոցը։ Հայ ժողովրդի նորագույն պատմությունը պետք է զերձ մնա նման վարագից։
Շահե
Իրականությունը միյան գիտեն ԱՍԱԼԱ-յի եւ ՀՑԱՄ-ը բոլոր մեկնաբանությունները կարդացի եւ ասեմ որ ստույք ոչ մեկդ մինջեւ վերջ իրականության տիրապետող չէք! նոր սերունդին մէջ ատելություն մի սերմանեք !!!!
Վարանդ Գրիգորյան
Աւելի պարզ ու բութի համար էլ հասկանալի դժուար է ձևակերպել ՀՅԴ-ի կոալիցիոն տուայտանքները, քան` արել է այսօր Լևոն Զուրաբյանը այսօր մամուլի ասուլիսի ընթացքում: «Դաշնակցությանը հետաքրքրում են միայն իշխանական լծակները» (տեսանյութ) http://www.a1plus.am/1432735.html
Գևորգ
Յանիկյանի ձայնագրությունները բանտից: http://www.louysworld.com/archives/28031
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայ դատն ու Եղեռնի ճանաչումն անկարևոր չէ: Բայց՝ Սփյուռքում հայերի մի զգալի մասի համար այն բիզնես, հոբբի կամ identity է դարձել: Ճաշկերույթներ են կազմակերպում, ֆոնդեր են ստեղծում, փողեր են հավաքում, իրենց երեխաներին աշխատանքի են դասավորում այդ կազմակերպություններում: Այսինքն՝ այն դարձել է social network ու հաց: Այդ հավաքված փողերը (կամ դրանց մի մասը) պարզապես անհսկելի են: Ամերիկաներում ծնված-մեծացած (ու հիմնականում հայերենին (լավ) չտիրապետող) հայերը գնալու են Արևմտյան Հայաստան ազատագրե՞ն, կամ այնտեղ ապրե՞ն: Բա ինչի արդե՛ն ազատագրված Արցախում չեն գալիս ապրելու:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Արտավազդ (38) - դիպուկ եք գրել: Ես հոդվածում պատահմամբ չեմ գրել, որ՝ «…այդ սառած մանուկը…շատերի դիմակը պիտի պատռեր»: ԱՍԱԼԱ-ն ՅԴՀ-ին կատաղեցրեց, որովհետև ԱՍԱԼԱ-ն հայ ժողովրդին ցույց տվեց,որ Դաշնակցության նպատակն իրականու՛մ բնավ էլ հողեր ազատագրելը չէ(ր): Դա պարզապես կուսակցական լոզու՛նգ է. մարդկանց ՅԴՀ-ի շուրջը պահելու համար: Նրանք ԽԱՂՈՒՄ են հայ ժողովրդի իղձի վրա. բոլոր հայերն էլ մի օր Արևմտյան Հայաստանը (կամ գոնե դրա մի մասը) ազատագրված են ցանկանում տեսնել: Բայց՝ Դաշնակցությունը կոնկրետ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ չի՛ ներկայացնում: Իսկ ԱՍԱԼԱ-ն ճանապարհային քարտեզ ցույց տվեց. թե դա լավ/վատ, արդյունավետ/անարդյունավետ էր, այլ խնդիր է:
Արտավազդ
Դաշնակները գլուխ են գովում, թե իբր տեսեք-տեսեք մեր ստեղծած Հայ դատի հանձնախումբը ինչ լուրջ գործեր է անում, մեծ փողեր ենք ծախսում, որ ԱՄՆ սենատորներին, խորհրդարանականներին կաշառենք: Այ մարդ, ինչպես նախագի տատն էր ասում՝ դրա համար ե՞նք հավաքվել: Այդքան փողը բերեք էս երկրի գոնե 1 մարզը դարձրեք ամենադրախտային վայրը աշխարհքիս: Կամ եթե վախենում եք, որ պարոն Տարոնի շեֆը գողանա, ապա գոնե ֆինանսավորեք, որ Սիրիայի հայերից մի հատ ուժեք բանակ կազմավորվի (ներկա իրավիճակը թույլ է տալիս): Վերջիվերջո Թուրքիայի սահմանի մոտ են, վաղը որ պետք լինի, մտնեն մեր հողերը վերցնեն: Թե չէ իսկականից ծլնգացրիք թողիք ձեր Ճանաչումով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վարանդ Գրիգորյան (29,30) - ճիշտ մեկնաբանություններ. շնորհակալություն:………………………………………. Կիրօ Գարակէօզեան (28) - Դուք իմ հարցին չպատասխանեցիք: Հարցս, նորից, ուղղում եմ դաշնակցականներին. Իսկ դա ո՞վ է որոշել,որ ՅՀԴ-ն «ազգային» կառույց է: Իսկ Ռամկավարներն ու Հնչակյանները «ազգային» կառույց չէ՞ն: ՀՀ բանակն, օրինակ, ազգային կառույց է. սա հասկանալի է: Բայց՝ անկախ տարիքից՝ ինչպե՞ս կարող է մի կուսակցությու՛ն «ազգային» կառույց լինել: Եթե ՅՀԴ-ն այդքան «հզոր» է, վերջին 50 տարում ինչքա՞ն հող է ազատագրել Արևմտյան Հայաստանում:
Վեհարի
Նման թեմաների շուրջ մեկնաբանությունները և վիճաբանությունները բացահայտում են ճշմարտությունը: Դաշնակների, ինչպես նաև ցանկացած ազգային համարվող կուսակցությունների մեջ կան բավականաչափ դավաճաններ, այնպես ինչպես դրանց պակասը չի զգացվել բոլոր ժամանակներում հայոց պետականությունը կառավարողների մեջ: Եթե հարց տալու լինենք թե ինչու է այդպես և ուսումնասիրենք չկեղծված պատմությունը, կնկատենք, որ շատ դարեր առաջ մեր ազգի գոյատևման դեմ գաղտնաբար ձևավորվել է և շարունակում է գործել մեծագույն չարիքն մարմնացնող ուժ, որն կեղծիքով և համաշխարհային մակարդակով թալանով այնքան է հզորացել, որ համարձակվում է արդեն բացեիբաց իրեն ենթակա Համաշխարհային Կառավարություն ստեղծել և ամբողջ մարդկության դեմ գործել: Նրանք են ֆինանսավորում և խրախուսում համատարած թալանը, կաշառակերությունը, սպանությունները, …:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կիրօ Գադակէօզեան (19) - Ես փոխանցում եմ այն, ինչը հոդածում նշված գրքում է գրված: Իսկ դա ո՞վ է որոշել,որ ՅՀԴ-ն «ազգային» կառույց է: Իսկ Ռամկավարներն ու Հնչակյանները «ազգային» կառույց չէ՞ն: ՀՀ բանակն, օրինակ, ազգային կառույց է, բայց՝ անկախ տարիքից՝ ինչպե՞ս կարող է մի կուսակցությու՛ն «ազգային» կառույց լինել: Եթե ՅՀԴ-ն այդքան «հզոր» է, վերջին 50 տարում ինչքա՞ն հող է ազատագրել Արևմտյան Հայաստանում: Ոչ ոք չի ուրանում-մոռանում Արամի ու Դրոյի արածները: Բայց չմոռանանք նաև,որ Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարությունը 1920 թ. դեկտեմբերի սկզբին երկիը ՀԱՆՁՆԵՑ բոլշևիկներին: Ու նամակ նամակի հետևից էին ուղարկում (Դաշնակցությունից վտարված) Նժդեհին՝ Սյունիքն էլ հանձնելու համար:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հ.Շ.- Ի պատասխան մեկնաբանություն 23-ի՝ Հակոբ Հակոբյանի ու ԱՍԱԼԱ-ի պառակտման մասին ավելի մանրամասն հոդվածաշարի հաջորդ մասերում: Այս 1-ին մասը միայն սկիզբն է՝ ԱՍԱԼԱ-ի կազմավորումը: Կրկին՝ ես ներկայացնում եմ գրքու՛մ գրվածը (հիմնականում մեջբերումների տեսքով): …………………….Կոնկրետ ու՞մ մասին է խոսքը մեկնաբանություն 24-ում: Իսկ ես գտնում եմ,որ այս (քո խոսքերով) «բանավեճը» և ԱՍԱԼԱ-ի մասին այս գիրքն ու հասարակական քննարկումները արդի ու կարևոր են:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հ.Շ.- Նախ՝ շնորհակալություն մեկնաբանությունների համար: Ի պատասխան մեկնաբանություն 21-ի՝ ի տարբերություն ԱՍԱԼԱ-ի (որը գաղտնի՛ բանակ/կառույց էր), ՅՀԴ-ն օրինական գրանցված ու de jure բաց գործող կառույց է(ր): Ամբողջ տարբերությունը սրանում էր: Փառք աստծո,որ ԱՍԱԼԱ-ի ղեկավարությունն այնքան խելացի էր, որ իր ծրագրերը ԱՍԱԼԱ-ի բոլոր անդամներին չէր ասում. որովհետև 4 կողմից լրտեսները փորձում էին ներթափանցել ԱՍԱԼԱ:…………………… Ի պատասխան մեկնաբանություն 22- ի՝ եթե նույնիսկ «Արցախի կռիւներու ընթացքին, Մոնթէ ամենաշատ կը վստահէր ՀՅԴ-ի Գումարտակին», դա դեռ չի նշանակում, որ նա ՅՀԴ գումարտակի հրամանատարությա՛ն ներքո էր:
Հ.Շ.
Ի դէպ, այսօր, ամբողջ աշխարհի մէջ, լման մոլորակին վրայ, մէկ անձ միայն կը գտնվի տակաւին բանտի մէջ, ճաղերու ետին, կարծեցեալ «հայկական ահաբեկչութեան» վերաբերող դատապարտումով: Ամէն դէպքում, Գաղտնի Բանակի չի վերագրվիր այն կարծեցեալ արարքը, որու հիման վրայ բանտարկված է ան: Շնորհիւ թրքական ճնշումներուն, երեսուն-չորս տարիներէ ի վեր, նստած է: Կրնա՞նք հաճիք, գոնէ մտածելով միայն այդ վերջին բանտարկեալին մասին, մի քիչ մեղմացնել այս ապարդիւն - եւ խորապէս ժամանակավրէպ - բանավէճը... ---- Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
Հ.Շ.
Վարազ Սյունի, յատկապէս՝ Հակոբ Հակոբյանի մասին գրածներուդ հետ կը կարծես թէ իսկապէս համաձա՞յն են բոլոր Ասալայականները: ------ Ուսումնասիրութեանդ մէջ ուղղակի անտեսած ես հիմնական նիւթ մը՝ որոշ կէտէ մը ետք, Ասալայի ներքին, արիւնլուայ, ահաւոր պառակտումը: ---- Մոնթէն ինչէ՞ն կը փախէր, որմէ՞ կը փախէր Լիբանանէն, ՀՅԴի օժանդակութեամբ, ինչպէս որ դուն ինքդ կը նշես վերեւ, գոնէ... ------ Շատ մասնակի եւ մակերեսային ձեւով հասկցած ես չափազանց բարդ այս նիւթը:
Հ.Շ.
մեկնաբանութիւն 14., մէջբերում՝ «Մէյ մը ստուգէիք նաեւ ո՛վ ազատեգ Մոնթէն ճիւաղ Յակոբ Յակոբեանէն : Դաշնակցութիւնը: » ------- Այս մէկը պարզ, առարկայական եւ անհերքելի իրողութիւն է: Գաղտնի Բանակի պառակտումէն ետք, Մոնթէն պահ մը ապաստան գտաւ Պուրճ Համուտ, ՀՅԴի պաշտպանութեան տակ: ------ Իսկ նոյն նիւթէն ոչ շատ հեռու՝ Արցախի կռիւներու ընթացքին, Մոնթէ ամենաշատ կը վստահէր ՀՅԴ-ի Գումարտակին: Խնդրեմ, այդ ալ ստուգեզէք: ----- (վերեւ լիոսվին բացայայտած եմ ինքութիւնս)
Հ.Շ.
մեկնաբանութիւն 16., մէջբերում՝ «Դաշնակցության մեջ, իհարկե, եղել [են] ու կան նաև հայրենասեր շարքայի՛ն անդամներ,որոնք պարզապես չեն իմացել/չգիտեն ՅՀԴ-ի վերի՛ն էշելոններում նստածների արած-չարածների մասին:» ------ Արդեօք կարելի չէ՞ բառ առ բառ նոյն բանը ասել, Գաղտնի Բանակի մասին... ------ Իսկ ես չեմ հաւատար որ, երկու պարագաներին ալ, խնդիրը կը վերաբերի ազգային դաւաճանութեան: Այլ պարզապէս՝ ապիկարութեան: ------ Լաւ նպատակներով, սխալ քայլեր: ----- Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
Միհրան
Դաշնակցութեան հզօրութի՞ւնը....վրաս գրէ...Վայ ՀՅԴ անգրագէտ մանկլաիկ: ՀՀ-ի մէջ գրեթէ ՈՉ ԻՆՉ էք, սփիւռք- բոլորովին ՈՉ ԻՆՉ; Երազէ ...երազէ:
Գագո
Կարդացեք նաև Մ.Մելքոնյանի
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մոնթե Մելքոնյանի կարծիքը՝ 1983 թ-ի հուլիսի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում դաշնակցականների կողմից ստեղծված «Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկներ» ՀՑԱՄ / Justice Commandos of the Armenian Genocide (JCAG)-ի կողմից թուրքական դեսպանատան գրավման անհաջող ու ձախողված փորձի մասին (Լիսբոն-5) : Մոնթե Մելքոնյան՝ «կոչ եմ անում վերջ տալ այսպիսի աբսուրդ և աննպատակ նահատակությանը: Այսպիսի հետամնաց տակտիկաներով ակցիաներով ցույց եք տալիս միայն ձեր քաղաքական և ստրատեգիական անհասունությունը» (Աղբյուր՝ 'Editorial', in Hayastan-Kaytzer, nr. 52/53, september-oktober 1983, էջ 15-16):
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(4) - Կոմենտ գրելուց առաջ հոդվածը նախ ուշադի՛ր պիտի կարդալ. այնտեղ գրված է արդեն, թե ինչու ԱՍԱԼԱ-ն Դաշնակցությանը չէր կարող «միանալ»: Նաև սրա մասին՝ հոդվածի հաջորդ մասերում: Ես այս հոդվածում ներկայացրել եմ գրքում գրվածը (մեջբերումներ), որտեղ աղբյուրները նշվա՛ծ են:
Նունե
Կիրո Մանոյանի մասին չկա՞ որևէ բան գրած այդ գրքում հարգելի Սյունի: Ուղղակի ես լսել եմ, որ նա ևս մեծ դերակատարություն է ունեցել Ասալայի դեմ պայքարում:
ՀՅԴ-ն կա ու միշտ էլ կլինի
Վարազ Սյունին երևի Թուրքիայից փող-մող է ստացել, դրա համար էլ Հայ ազգային արժեք հանդիսացող դաշնակցությանը մեղադրում է մի բանում, որը չի եղել: Եթե ԱՍԱԼԱ-ն իրոք արդար էր, ապա թող միանար ՀՅԴ-ին: Մի մոռացեք, որ ՀՅԴ-ն էլ Լիսաբոն գործողությունն էր կազմակերպել: Այդքան ուրացող մի եղեք:
Տիկո
Ախպեր մենք հեչ բան չենք հասկանում, դաշնակցությանը չի կարելի քննադատեկլ. չէ՞ որ այն ազգային կառույց է: Ով էլ 100 տարուց ազգային ունեցվածքը (նյութական և բարոյական) թալանի և վատնի, ինքստինքյան կդառնա ազգային: Ուղղակի ազգային պոռնիկ կարգավիճավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter