
Արման Թաթոյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան
Այսօր պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Մարդու իրավունքների պաշտպան: Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Նրանցից 96-ը կողմ է քվեարկել միակ թեկնածու Արման Թաթոյանի օգտին, դեմ` 7, իսկ 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակեց քվեարկության արդյունքները, որից հետո Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին և տվեց երդում.
«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ` հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:
Մեկնաբանել