
Ծառահատման վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. քաղաքապետարան
Սոցիալական ցանցում և որոշ լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Ալ.Թամանյանի արձանի հարևանությամբ ծառեր են հատվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կանաչապատման բաժնի աշխատակիցները եղել են տեղում և պարզել, որ տարածվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել