
Վաղինակ Շուշանյանի նկատմամբ բռնություն է կիրառվել
Փաստաբան Արա Կարագյոզյանը երեկ գիշեր լուսանկարել է քաղաքացի Վաղինակ Շուշանյանի մարմնի վրայի բռնության հետքերը: Փաստաբանի հաղորդմամբ, Շուշանյանը, բազմաթիվ այլ քաղաքացիների հետ, ժամեր շարունակ ապօրինաբար պահվել է ոստիկանական զորքերում: Փաստաբանի մուտքն այնտեղ խոչընդոտվել է 4 ժամ շարունակ: «Մինչ ինձ ապօրինաբար ներս չէին թողնում, փաստորեն Վաղինակ Շուշանյանին ծեծում էին այնտեղ»,-ասաց փաստաբան Կարագյոզյանը' փոխանցելով, որ գիշերը ոստիկանական զորքերում պահվող մոտ 100 քաղաքացու ազատ են արձակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել