
Ոստիկանները հատուկ միջոցների կիրառմամբ ցրեցին ցուցարարներին. լուսանկարներ
Քիչ առաջ Խորենացում փողոցում բախումներ տեղի ունեցան ցուցարարների եւ ոստիկանության միջեւ:
Ոստիկանները նախապես դիմեցին ցուցարարներին՝ հավաքը դադարեցնելու համար տալով 10 րոպե: Ոստիկանության ներկայացուցչի զգուշացումից անմիջապես հետո, սակայն, ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ և բերման ենթարկեցին տասնյակ քաղաքացիների:
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարների Խորենացի փողոցի տարբեր հատվածներից և Սարի թաղից: Բերման ենթարկվածների ստույգ թիվը այս պահին հայտնի չէ:
00:10 Ոստիկանության մեկ ծառայող հրազենային վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են»- գրել է Աշոտ Ահարոնյանը՝ ավելացնելով, որ ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում:
00:19 Առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ տարբեր բուժհաստատություններ են դիմել 29 քաղաքացիներ:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել