HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվարդ Բիլյանը 19.30-ին չի ներկայացել ոստիկանություն. քննիչն ասել է` կարիք չկա

Երեկ 19.30-ին, ինչպես վաղօրոք հայտարարվել էր, Նվարդ Բիլյանը` անազատության մեջ գտնվող Կյուրեղյան եղբայրների մայրը, պետք է ներկայանար ոստիկանության Մաշտոցի բաժին` քննիչի ծանուցման համաձայն: 

Նշված ժամին մենք ոստիկանության Մաշտոցի բաժնի դիմաց էինք, սակայն տիկին Նվարդը ուշանում էր: Զանգահարեցինք նրան, պարզվեց, որ բաժնից քննիչը փաստաբան Տիգրան Եգորյանին տեղեկացրել է, որ Նվարդ Բիլյանի ներկայանալու անհրաժեշտությունը այլևս չկա:

Ավելի ուշ Քննչական կոմիտեից ստացված պաշտոնական հաղորդագրությունից տեղեկացանք. «ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է ապօրինի սառը զենք կրելու դեպքի առիթով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության: Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ»:

Հասցրե՞ց, արդյոք, որդիներին հանձնուքներ տանել՝ հարցին տիկին Նվարդը պատասխանեց, որ որդիների ընկերները, տեսնելով իր վիճակը, իրենք են Արեգի ու Սերգեյի համար առաջին անհրաժեշտության իրերն ու սնունդը հասցրել «Նուբարաշեն» ՔԿՀ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter