
Մոնղոլիայից Անտառամեջ տեղափոխված ընտանիքի երեխաները Հայաստանի քաղաքացիություն են ստացել
Հինգ տարի առաջ Մոնղոլիայից Հայաստան տեղափոխված Վարսիկը և Արշակը արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
Հիշեցնենք, որ Վարսիկը և Արշակը ծնողների` Հրահատ Երիցյանի և Բայանդոլգոր Օյունչիմեգի (Բայինա) հետ Հայաստան էին տեղափոխվել 2011թ-ին: Չորս տարի անց նրանց հայրը մահացել էր սրտամկանի ինֆարկտից: Ընտանիքն ապրում է Գեղարքունիքի Անտառամեջ գյուղում: Տեղափոխվելուց հետո Բայինան սովորել է հող մշակել և անասուն պահել, խոտ է հնձում ու անտառից վառելափայտ բերում: Վարսիկն ու Արշակը գերազանցությամբ սովորում են Անտառամեջի դպրոցում: «Հետք»-ը գրել է այս ընտանիքի մասին 2015թ-ի հունիսին:
![]() |
Մոնղոլիայից Անտառամեջ․ Հայաստանի քաղաքացի դառնալու դժվարին ճանապարհը |
Քանի որ Ուլան Բատորում Հրահատի և Բայինայի ամուսնությունը չէր գրանցվել, Հրահատի մահից հետո անհրաժեշտ է եղել դատական ճանապարհով հաստատել հոր և երեխաների ազգակցական կապը: Փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը հրապարակումից հետո դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը 2015թ-ի նոյեմբերին բավարարել է հայցը:
«Հետք»-ի հետ զրույցում Բայինան ասաց, որ այժմ ինքը դիմում կներկայացնի քաղաքացիություն ստանալու համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել