
Երևանի կիսամարաթոնը՝ լուսանկարներով
Նարեկ Ալեքսանյան
1 ժամ, 9 րոպե, 30 վայրկյանում հաղթահարելով 21,1 կմ-ը՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Խարազիշվիլին դարձավ Երևանի կիսամարաթոնի հաղթող: Իր այս արդյունքով նա 27 վայրկյանով գերազանցեց նախորդ տարվա կիսամարաթոնի լավագույն արդյունքը՝ 01:09:57:
Այս տարվա մասնակիցներից 295-ը ամբողջությամբ վազեցին 21,1 կմ-անոց վազքուղին: Կանանց պայքարում առաջինն էր ռուսաստանցի Եկատերինա Մոիսեևան՝ 01:33:46.41 արդյունքով:
Իրանցի Կարիմ Հոսեինզադեհըասուրին հաղթեց 60+ տարիքային պայքարում՝ վազելով 21,1 կմ-ը 01:38:15.83-ում: Բացի կիսամարաթոնից զուգահաեռ անցկացվում էր 10 կմ և 5 կմ վազքատարածության մրցույթ, ինչպես նաև 1 կմ՝ 6-12 տարեկան երեխաների համար:
Հիշեցնենք, որ Երևանի կիսամարաթոնը հավաստագրված է Մարաթոնների միջազգային ասոցիացիայի կողմից, որն էլ ապահովում է վազքուղու համապատասխանությունը AIMS միջազգային չափանիշներին:
Կանանց մրցապայքարում հաղթող Եկատերինա Մոիսեևան՝ 01:33:46.41
21,1 կմն-ն առաջինը հատած Դավիթ Խարազիշվիլին վազքատարածության մյուս մրցանակակիրների հետ:
Երևանի կիսամարաթոն 2016. © Նարեկ Ալեքսանյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել