HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետը օգնություն է տրամադրել պայմանով, որ ընտանիքը հետ վերադարձնի նույն մարզպետի մերժման փաստաթուղթը

Երեկվանից «Հետքը» նամակներ եւ հեռախոսազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից եւ կազմակերպություններից, որոնք ցանկանում են սնունդով, հագուստով ու այլ իրերով օգնել 10-ամյա Լիլիթին:

Հիշեցնենք, որ երեկ մեր կայքում հրապարակված հոդվածը Արարատի մարզի Սիփանիկ գյուղում վագոն-տնակում բնակվող երկու քույրերի ու նրանց երեխաների մասին էր: 10-ամյա Լիլիթը տառապում է Մուկովիսցիդոզ հիվանդությամբ: Արդեն քայքայվել է աղջկա ձախ թոքը, եւ բժիշկները դեղերով փորձում են փոքրիկի կյանքը երկարացնել:

Կողք կողքի ապրող ընտանիքները գոյատեւում են նպաստով ու քույրերի մոր` Նինա Բաբախանյանի կենսաթոշակով: Այսօր էլ տեղեկացանք, որ բժիշկներն ավելացրել են Լիլիթի դեղերի քանակը: Նա օրական խմում է 18 դեղահաբ:

Լիլիթի մորաքույրը` Նարինե Սարգսյանը, «Հետքին» տեղեկացրեց, որ մեր այցելությունից հետո իրենց տնակ է այցելել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի լիազոր ներկայացուցիչ ներկայացած Գարիկ Վարդանյանն ու Սիփանիկի համայնքապետ Հայկ Բադալյանը: Նրանք ընդամենը 3-4 րոպե են մնացել տնակում:

Գարիկ Վարդանյանը նախ հետաքրքրվել է, թե ինչ լրագրող է իրենց այցելել եւ ինչ են նրան պատմել, ապա տեղեկացրել է, թե այս ընտանիքի օգնություն տրամադրելու խնդրանքը «թյուրիմացաբար» են մարզպետարանից մերժել: Նա պահանջել է մարզպետարանից ուղարկված այդ մերժման գրությունը: Վերցնելով այն եւ գրպանից 30.000 դրամ տրամադրելով` անմիջապես հեռացել է: 2 օր անց էլ գյուղապետն է Լիլիթի մորը հրավիրել գյուղապետարան եւ հատկացրել 30.000 դրամ:

Արարատի մարզպետարանի աշխատակիցները կարծում են, թե օգնության տրամադրման մերժման փաստաթուղթը ընտանիքի ձեռքից վերցնելով և 30.000 դրամ հատկացնելով` իրենց անտարբերության հետքերը կկորցնեն, եւ հարցը կհամարեն լուծված, իսկ հետաքրքրվողներին էլ կպատասխանեն, թե ընտանիքին միշտ էլ օգնել են: 

Մեկնաբանություններ (2)

Vahagn
Իհարկե ցավալի է, որ կան ընտանիքներ այդպիսի պայմաններում ապրող, բայց չի կարելի անձնավորել մարզպետին կամ գյուղապետին մեղադրելով, եթե մի փոքր զարգացած կամ կրթված մարդ կարդա հոդվածը պետք է մտածի , որ ես երկրում նաև գորություն ունի Սոցապ նախարարություն, որի անմիջական ՊԱՐՏՔ-ը և պարտականությունն է զբաղվել այդպիսի պայմաններում ապրող ընտանիքների բարեկեցությամբ, Եկեք վերջապես պահանջենք այն պաշտոնյաներից որոնք պարտավոր են, այլ ոչ թե նրարցից ովքեր ունեն հնարավորություն ընդամենը մի պահ օգնելու։
javi
Արարատի մարզպետարանի աշխատակիցները կարծում են, թե օգնության տրամադրման մերժման փաստաթուղթը ընտանիքի ձեռքից վերցնելով և 30.000 դրամ հատկացնելով` իրենց անտարբերության հետքերը կկորցնեն, եւ հարցը կհամարեն լուծված, իսկ հետաքրքրվողներին էլ կպատասխանեն, թե ընտանիքին միշտ էլ օգնել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter