HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական անկում՝ երրորդ եռամսյակում

Այն, որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, գաղտնիք չէ։ Եթե երկար ժամանակ պաշտոնական վիճակագրությամբ դա հիմնականում չէր «խոստովանվում», ապա ազգային վիճծառայության վերջին հրապարակումներում արդեն անկումային տրամադրություններ են։

Ինչպես երեկ գրել ենք, ներդրումների մասով վիճակն ավելի քան մտահոգիչ է, պետական պարտքը շարունակում է աճել։ Այս և այլ բացասական միտումներին զուգահեռ Հայաստանի ՀԱՆ-ն (Համախառն ներքին արդյունք) տարվա երրորդ եռամսյակում, 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 2.6%-ով նվազել է։  

Տարվա առաջին եռամսյակում գրանցվել էր 4.3% աճ, երկրորդում՝ 1.6% աճ: Եվ եթե չորրորդ եռամսյակում ևս անկումը շարունակվի, դժվար թե բյուջեով նախատեսված տարեկան 2.2%  տնտեսական աճն արձանագրվի։

Բանն այն է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը), որն ի տարբերության ՀՆԱ-ի՝ հրապարկվում է ամսական կտրվաքով (ՀՆԱ-ն՝ եռամսյակային), հոկտեմբերին մոտեցել է զրոյի և կազմել ընդամենը 0.4%։ Ու քանի որ ՏԱՑ-ի և ՀՆԱ-ի ցուցանիշները միմյանցից շատ չեն տարբերվում, ապա ՏԱՑ-ի նվազման միտումը հուշում է, որ մինչև տարեվերջ ավելի բարձր աճ գրանցելու հավանականությունը փոքր է։

Տնտեսական աճի՝ ՀՆԱ-ի տարեկան ամբողջական ցուցանիշը ԱՎԾ-ն կհրապարակի եկող տարվա սկզբում։

Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական աճը 2015 թվականին կազմել է 3%` պետբյուջեում ամրագրված 4.1%-ի փոխարեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter