HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցազրույց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հետ (Տեսանյութ)

«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը «Հետքին» պատմել է անցյալ տարվա հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հաց հասցնելու, իր ձերբակալման, կալանավորման, բանտային օրերի մասին: Ինչպե՞ս և ինչո՞ւ է որոշել հաց հասցնել «Սասնա Ծռերին», ինչպե՞ս է կալանավորվել, ինչպիսի՞ն է եղել խմբի անդամների, ապա ազատազրկման վայրում կալանավորների և ուսադիրովների վերաբերմունքը: Ինչպե՞ս են դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը հայտնել տուն գնալու լուրը:    

Իր նոր կոչում-անունը` «Հաց բերող», Արթուր Սարգսյանը համարում է պարտավորեցնող. «Այնտեղ այդ հացի պետքությունը կար, դա մի էդպիսի մի մեծ գործ չի եղել»:

Մեկնաբանություններ (10)

Թամարա
Մեր ժամանակի Հերոսը: Շնորհակալություն «Հաց բերող», Արթուր Սարգսյան, իմ հարգարժան հայրենակից : Ցանկանում եմ քաջառողջություն և հաջողություններ:
Վաչե
Հարգարժան Արթուր թույլ տվեք Ձեր գործողությունը անվանել սխրանք, քանի որ այլ բնորոշում չեմ գտնում այն վարմունքին , երբ մարդը գիտակցված անձնազոհության գնով օգնության է հասնում յուրայիններին ։ Համոզված եղեք, որ Ձեր զուլալ , վեհ հայկական կերպարը դեռ շատ սերունդներ է դաստիարակելու։
Ստելլա Աղաջանյան
Հացով, ջրով, լիքը տուն ու տեղով լինես, իմ ծուռ ախպեր՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ ջաաաաաաաաաաաաան
Լուռ Մեծամասնության անխոհեմ խօսնակ
Այդ հացը տանելով, ոստիկանատունը գրավողներին դիմադրության հավելյալ ժամանակ հայթայթեց այս անձը, եւ հետեվաբար, նա ուղղակիորէն բարձրացուց անոնց կյանքերի կորուստի հավանականությունը: --- Բարեբախտաբար որ, հակառակ ատոր, անոնք այդտեղից բոլորն ալ ողջ դուրս ելան: --- Իսկ այս բոլորը փառաբանող ու ծափահարողները վստահաբար բոլո՛րն ել այդ պահերին փողոցումն կանգնած էին, չէ՞... Մարմնապէս ներկա ու պատրաստ՝ իրենց իսկական ու գործօն մասնակցությունը բերելու փրկարար ապստամբության... վստահաբար...
Անուշ Ներսիսյան
Արթուր Սարգսյանի՝ այլ լրատվամիջոցների հետ հանդիպման առաջարկը գովելի է և ցանկալի: Սիրով կսպասեմ այդ օրվան որպես լրագրող: Իսկ հարցազրույցի համար շնորհակալություն, շատ հարցեր պարզվեցին:
Ալվարդ
Մեծատառով ՄԱՐԴ` կիրթ, համեստ, գրագետ, մարդասեր և հայրենասեր... Ափսոս, որ Ձեր տեսակը գնալով պակասում է...
Արմեն
Մաքուր կաթ ես կերել եղբայր...
Անահիտ Սարդարյան
Դուք ցնցեցիք մեզ Ձեր արարքով, Ձեր մարդկային տեսակով, Ձեր համեստությամբ....հավատացեք , որ մի քանի սերունդներ Ձեր արարքը հաստատ կհիշի;
Կարեն
Շատ լավ կլիներ, առաջարկեին Արթուր Սարգսյանին իր համախոհների հետ հիմնադրելու բարեգործական կազմակերպություն կամ հիմնադրամ, ինչպես իրենք կցանկանան, ՛՛Հաց բերող՛՛ անվանումով: Կարծում եմ, որ շատ շատերը կաջակցեն և իրենց ներդրումը կունենան և լիովին կվստահեն նրանց՝ ճիշտ և նպատակային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Մեղրահոգի, իմաստուն ՄԱՐԴ, ՀԱՅ ՄԱՐԴ
Պարզ, խոնար, մաքուր, մեղրահոգի, արդարամիտ, իմաստուն ու համարձակ մեծատառով ՄԱՐԴ, ՀԱՅ ՄԱՐԴ: Անսահման ուրախ եմ, որ Ձեր ազգակիցն ու հայրենակիցն եմ, ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ եղբայր պատվական: Այո, մարդկային արժեքներ կան, որոնք ավելին են քան դրամը, զբաղեցրած դիրքը, վաստակը և նույնիսկ գիտական տիտղոսներն ու այլ սին փառքերը: Աստված օրհնի Ձեզ և Ձեզ նման բոլոր մարդկանց համայն աշխարհում ու Հայաստանում: Դուք աշխարհի Լույսն ու Աղն եք, Ձեր միջոցով Արարիչ Ս. Հոգին շարունակում է ջերմացնել ու լուսավորել մարդկանց սրտերն ու հոգիները: Հեռավոր, հեռավոր ափերում հոգիս ու սիրտս ցնծում են՝ լեցուն ուրախությամբ և հպարտությամբ: Շաաատ ասելիք կա, սակայն ես քիչ եմ գրում, որպեսզի մարդկային արժանապատվությունն արժեվորող արժեքը չարժեզրկվի: Ի սրտե շնորհակալություն Հետքին անչափ հետաքրքիր հարցազրույցը կազմակերպելու և ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter