«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը պարզաբանումներ է տարածել Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») գործով Արփինե Հովհաննիսյանի օրերս հրապարակած բացահայտումների առնչությամբ։
Ազգային ժողովի այսօրվա նիստին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կալանավորման և մահվան հանգամանքների վերաբերյալ հնչած գնահատականներին։
«Իմ տղային վեր են ածել բիզնեսի: Արթուրի անունը շահարկվում է, ինչ-որ գումարներ են հավաքում ոմանք, հաշվեհամարներ են բացում»,- «Հետքին» ահազանգեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան:
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով քննիչների, դատավորների, ՔԿՀ-ների պաշտոնյաների, վերահսկող դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի: Երեկ Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ստացել են քրեական գործի հարուցումը մերժելու...
Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում:
Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին եւ Արթուրի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն Արթուր Սարգսյանի գործով որեւէ գործողության...
Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արթուր Սարգսյանը, որը 2016թ-ի հուլիսյան իրադարձություններից հետո հայտնի էր «հաց բերող» անունով:
«Արթուր Սարգսյանը դեռևս արհեստական շնչառության տակ է: Քնեցնում ենք, որ հարմարվի արհեստական շնչառության ապարատին: Վիճակը դեռ ծանր է գնահատվում»
Հիշեցնենք, որ Արթուրն օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից 25-օրյա հացադուլից հետո: