Արթուր Սարգսյանի վիճակը գնահատվում է ծանր
«Արթուր Սարգսյանը դեռևս արհեստական շնչառության տակ է: Քնեցնում ենք, որ հարմարվի արհեստական շնչառության ապարատին: Վիճակը դեռ ծանր է գնահատվում»,- այս մասին «Հետքին» հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից առաջ նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վիրահատող բժշկի հետ զրուցել չհաջողվեց. ընդհանուր վիրաբուժության բաժանմունքից պատասխանեցին, որ նա այլ վիրահատության է:
Արթուր Սարգսյանի մայրը հատուկ խնդրեց իր երախտագիտությունը հայտնել «Արմենիա» բժշկական կենտրոնի անձնակազմին. «Հացադուլից դուրս գալուց հետո էլ, հիմա էլ մարդկային ու պրոֆեսիոնալ վերաբերմունք ենք տեսնում հիվանդանոցում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել