Քիչ առաջ մենք զրուցեցինք «Արմենիա» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանի հետ, ով Արթուր Սարգսյանի վիճակը գնահատեց բավարար:
Քիչ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց»-ից գրավի դիմաց ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը։ Հիվանդանոցի դիմաց սպասում էր շտապ օգնության ավտոմեքենան, որը «Հաց բերող»-ին տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն։
Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով ս.թ. մարտի 6-ին հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Միքայել Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ
Արթուր Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանն, ով ամեն օր այցելում է «Դատապարտյալների հիվանդանոց»՝ տեսակցելու իր պաշտպանյալին, երեկ տարածել է Արթուր Սարգսյանի հայտարարությունը, որտեղ վերջինն իր շնորհակալությունն է հայտնել հանրահավաքներին, խաղաղ...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ առավոտյան իրենց գրասենյակի աշխատակիցներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ Արթուր Սարգսյանը կրկին հրաժարվել է քաղաքացիական...
Այս ողջ ընթացքում Սարգսյանի առողջական վիճակը վատթարանում է, նրա մոտ առկա են ցավեր ողնաշարի և ոտքերի հատվածում (պայմանավորված Բեխտերևի հիվանդությամբ), աչքերի ցավեր լույսից, որովայնի ցավեր:
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ակցիա էր կազմակերպել՝ «շտապ հավաք»՝ «Հաց բերողի» կյանքի ու Ազատության համար:
Պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությանը միացել են ԱԺ 27 պատգամավորներ։