HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությանը միացել են 27 պատգամավորներ

Պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությանը միացել են ԱԺ 27 պատգամավորներ։ Նրանցից Թևան Պողոսյանը թեև անձամբ ներկա չի գտնվել ստորագրահավաքին՝ երկրում ներկա չգտնվելու պատճառով, Փաշինյանին հայտնել է, որ միանում է նախաձեռնությանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Դատախազություն ուղարկվելիք միջնորդությունը ստորագրել են Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հայկ Խաչատրյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Միքայել Մանուկյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ներսիսյանը, Լեւոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, Լյովա Խաչատրյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Դավթյանը, Մերուժան Սիմոնյանը, Արմեն Ավետիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Արայիկ Աղաբաբյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ այսօրվա նիստին Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ` հայտնելով, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ առավոտյան այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ արդեն 17 օր է` հացադուլ է հայտարարել «Հաց բերող» Արթուր Սարգսյանը։ Պատգամավորների այցի ժամանակ Սարգսյանը եղել է ծանր առողջական վիճակում: Մարուքյանը պատգամվորներին հավաստիացրեց, որ Սարգսյանը կդադարեցնի հացադուլը՝ միայն խափանման միջոցը փոխելու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter