
Արթուր Սարգսյանը կրկին հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ առավոտյան իրենց գրասենյակի աշխատակիցներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ Արթուր Սարգսյանը կրկին հրաժարվել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու առաջարկից։
«Առողջության պահպանման հարցը հիմա ինձ համար և մեր աշխատակազմի համար առաջնահերթ ուշադրության առարկա է»,- ասաց Արման Թաթոյանը։
Պաշտպանը հավաստիացնում է, որ իրենց այցերի ժամանակ կարևոր են համարում Արթուրի Սարգսյանին պարզաբանել հացադուլը շարունակելու հետևանքները, քանի որ իրենց առաջնահերթ խնդիրն է առողջական վիճակին արդյունավետ վերահսկողության իրականացումը և պահման պայմանների բարելավումը։
Թաթոյանի փոխանցմամբ՝ գրասենյակը քրեակատարողական հիմնարկի և վարչության հետ մշտապես կապի մեջ է, և իր տեղեկություններով՝ ՔԿՀ-ի բժիշկն էլ անընդհատ այցելում է Արթուր Սարգսյանին, սակայն նա հնարավորություն չունի հետազոտություն իրականացնելու, քանի որ Սարգսյանը հրաժարվում է նաև բժշկական օգնությունից։
Մեկնաբանել