HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը


Հայաստանի ներկա վարչախումբը շարունակելով իր քինախնդիր և անբարո վերաբերմունքը Արթուր Սարգսյանի նկատմամբ, մերժել է նրա հուղարկավորությունը Եռաբլուր պանթեոնում: Չնայած, ըստ կարգի կատարված ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված դիմումի պաշտոնական պատասխան չի ստացվել, այնուհանդերձ, սույն թվականի մարտի 18-ին Վիգեն Սարգսյանի այդ կապակցությամբ կատարած հայտարարությունը դրա վկայությունն է:

Ազատամարտիկների պանեթեոն Եռաբլուրը հայ ժողովրդի սեփականությունն է և ոչ այս վարչախմբի:
Արթուր Սարգսյանը անկասկած ոչ ուշ ապագայում իր տեղը ունենալու է հերոսների պանթեոնում, իր ընկերների կողքին:
«Հաց Բերող»-ի հոգնատանջ մարմնի վերջին հանգիստը չուշացնելու նպատակով Հանձնախումբը հայտարարում է, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում:

Հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:
Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

19.03.2017թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter