HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«SOS» նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով վկայություն տվեց հաղորդման հեղինակը

Ամալյա Մարգարյան

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեթյուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ոստիականությունն ընդդեմ «SOS» նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով հերթական նիստը։ Վկայությամբ հանդես եկավ նախագծի հեղինակ Հակ Բարսեղյանը, ով ներկայացրեց նախագծի ստեղծման պատմության, նպատակների մասին, անդրադարձավ նաև ստեղծագործական անձնակազմի կատարած աշխատանքի մասին։

«Որոշեցի հաղորդում ստեղծել, անունը դրեցինք, SOS, որպես օգնության նշան, ակնկալիքը քաղաքական-հասարակական խնդիրների վեր հանումն էր»,- ներկայացրեց Հայկ Բարսեղյանը։

Վկան նշեց, որ հաղորդումն ինքն է նկարահանում, ինքն է մոնտաժում, իսկ սցենարի մի մասը գրել է Անա Մկրտչյանցը, մյուս մասն՝ ինքը, իսկ Վիլեն Գայֆեջյանը կատարել է հաղորդավարի պարտականությունները, միայն ընթերցել գրված ու մշակված տեքստը։

«Հաղորդման վերջնական արդյունքն այնքան էլ նման չէր սցենարին, քանի որ մոնտաժի ժամանակ օգտագործել եմ նաև չստացված կադրեր, որտեղ Վիլեն Գայֆեջյանը իմպրովիզներ էր կատարում։ Շեշտը դրել ենք ոչ թե բովանդակությանը, այլև որ հաղորդումը մի շնչով դիտվի»,-հավելեց Հայկ Բարսեղյանը։

Անդրադառնալով «G7» հաղորդման մեջ արված այն արտահայտություններին («G հենց նենց յոթ», «զաբոռալպստման բաժին», «շան տղա»), որոնց պատճառով ՀՀ ոստիկանությունը և ոստիկանության աշխատակիցներ համահայցվորներ Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել, Բարսեղյանը նշեց, որ հաղորդման մեջ հնչած «G հենց նենց յոթ» արտահայտությունը եղել է սցենարով և միտումնավոր վիրավորանք նախատեսված չի եղել։ Հայցադիմումի մեջ ներկայացված երկրորդ արտահտությունը՝ «զաբոռալպստման բաժին» նույնպես հաղորդավարը կարդացել է տեքստին համապատասխան, իսկ «շան տղեն» արտահայտությունը հեղինինակը հաղորդավարի իմպորվիզներից է վերցրել։

«Վիլենը չի տեսել հաղորդումը մոնտաժելուց հետո, միայն ինտերնետում տեղադրելուց հետո է տեսել այն։ Նա չէր կարող կանխատեսել, որ ես «շան տղա» արտահայտությունը կարող էի վերցնել։ Էն ժամանակ Վիլենի կարծիքը քիչ էինք հարցնում»,-ներկայացրեց վկան։

Վիլեն Գայֆեջյանի պաշտպան Հայկուհի Հարությունյանի այն հարցին՝ եթե հաղորդումն անօթևանների մասին է եղել, ոստիկաններն ի՞նչ կապ են ունեցել, վկան պատասխանեց, որ այդ կադրերում երևացող մարդկանց դեմ ոչինչ չի ունեցել, ոչ մեկին ուղղված վիրավորանք չի ունեցել, ուղղակի կադրերի նկատմամբ չի կարողացել անտարբեր անցնել։

«Մենք քննադատել ենք ոստիկանության արածը, և կադրերը դրել ենք, որպեսզի հասարակությունը տեսնի և ոստիկանությունը ներողություն խնդրի մայրերից՝ իրենց արածի համար»,- մեկնաբանեց Հ․Բարսեղյանը։

Վկան նշեց նաև, որ ոստիկանության բողոքից հետո հաղորդման դիտողականությունը շեշտակի աճ է գրանցել։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանը, Սերգեյ Զաքարյանը եւ Հովհաննես Քոչարյանը դատական հայց են ներկայացրել   YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար: Ոստիկանները վիրավորվել են, հաղորդաշարի 2015թ-ի մայիսի 24-ի 11-րդ «G7» թողարկումից, որտեղ ըստ հայցադիմումի, ոստիկանության աշխատակիցների հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ:

Մեկնաբանություններ (2)

Տիգրան
Այստեղ են ասել՝ կեցցե սովետական Հայաստանը կեցցե ստալինը և մեր պատվով ու արժանապատվությամբ ՀՀ ոստիկանության (ավելի լավ ա հնչում միլիցիա կամ գեստապո): Կարճ ասած կեցցե վելիկայա ռուսյը ու իրանց ճտերը:
ՀԱՅՈՒՀԻ
Էս տղեն հազարավոր հայ տղաներից ավելի պլոճիկով ա, զոհված ազատամարտիկների մայրերին ծեծող փառահեղ օլիգարխապաշտպան ոստիկանները թող ամոթ ունենան ու ձենները կտրեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter