HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հենրիխ Մխիթարյանը միացել է զինհաշմանդամներից բացիկներ ձեռք բերելու նախաձեռնությանը

«Հետք»-ի նկարահանած տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով, Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել, հայտնելով, որ միանում է զինհաշմանդամներից ձեռք բերվող տոնական բացիկների նախաձեռնությանը. «Մեր վիրավոր զինվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք: Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի համար զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները տոնական բացիկներ են պատրաստում՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների օգնությամբ։ Նախնական պայմանավորվածությամբ՝ այդ բացիկները կգնեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Երևանի ծաղկի սրահներից մեկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter