HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կրկին գումար՝ ընտրությունների կազմակերպման համար

Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի որոշման նախագծը, որով հաստատվեց, որ ապրիլի 2-ին կայանալիք ընտրական գործընթացները տեսանկարահանելու և տվյալները մշակելու համար պաշտպանված տվյալների կենտրոնում տարածք վարձակալելու նպատակով կառավարության աշխատակազմին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 3 միլիոն դրամ։

Բացի այդ, գործադիրը քննարկվող ընթացակարգով հաստատեց Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի որոշման նախագիծը, որով ոստիկանությանը նույնպես կտրամադրվի 3 միլիոն դրամ՝ նույն ընտրությունների համար՝ ընտրատեղամասերում ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու, տվյալների ծրագրային բազա ստեղծելու նպատակով։

Ինչպես նշվում է ներկայացված որոշման նախագծում՝ այդ գնումը համարվում է անհետաձգելի, և այն կկատարվի բանակցային ընթացակարգով։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի կառավարության նիստին ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական 5000 սարքերի ստացման, պահեստավորման, պահեստային տարածքում դրանց կոմպլեկտավորման, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ և ետ` պահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարելու նպատակով 30 միլիոն դրամ էր հատկացվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter