HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Դիլիջանի ազգային պարկ»-ից հատված ծառերի վնասը 1,9 միլիոն դրամ է կազմել

«Հետք»-ը այսօր նամակ է ստացել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, ով հայտնել է, որ ծանոթ է մեր՝ մարտին 27-ին հրապարակած՝ «Դիլիջան ազգային պարկի հատված ծառերը» և մարտի 28-ի՝ «Ազգային պարկը չի կարողանում կանխել գյուղացիների կողմից կատարվող ծառահատումները» նյութերին:  

Մարզպետը տեղեկացրել է, որ «Դիլիջան ԱՊ-ն»  (Դիլիջանի ազգային պարկը) բնապահպանության նախարարության ենթակայության կառույց է, այդ պատճառով այդ ծառահատումների մասին մարզպետարանը տեղյակ է պահել բնապահպանության նախարարության Տավուշի տարածքային պետական տեսչության բաժնին։ Այդ կառույցը մարտի 27-30-ն ընկած ժամանակահատվածում պարկում հայտնաբերել և արձանագրել է ապօրինի ծառահատման 4 դեպք և 14 հատված ծառի վերաբերյալ  կայացվել է վարույթ։

Արդյունքում՝ հաշվարկվել է պետությանը պատճառված վնասի չափը. այն կազմել է գրեթե 1,9 միլիոն դրամ։ Հովիկ Աբովյանը հավելել է, որ դեպքի մասին նաև տեղյակ են պահել մարզի դատախազին:

Հիշեցնենք՝ մարտին 27-ին հոդված էինք հրապարակել, որտեղ Տիգրան Շահբազյանը պատմել էր, որ ընկերների հետ արշավով գնացել էր «Դիլիջան ազգային պարկ» և տեսել էր բազմաթիվ հատված ծառեր: 

Օրեր առաջ էլ Դիլիջանի ոստիկանական բաժնից գրություն էինք ստացել, որտեղ նշված էր, որ ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարաները՝ Լևոն Գալստյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter