HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սահակաշվիլիի աջակիցներն ազատեցին նրան ոստիկանական միկրոավտոբուսից

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի աջակիցները ազատեցին նրան ոստիկանական միկրոավտոբուսից, երբ ուժայինները «Նոր ուժերի շարժման» առաջնորդին փորձում էին տեղափոխել ոստիկանական բաժանմունք, հաղորդում է РИА Новости-ն:

49-ամյա քաղաքական գործիչը ձերբակալվել էր մի քանի ժամ առաջ: Մինչև այդ նա սպառնում էր իրեն ցած նետել ութհարկանի շենքի տանիքից: 

Միկրոավտոբուսից դուրս գալուց հետո Սահակաշվիլին և իր կողմնակիցները շարժվել են դեպի Գերագույն Ռադայի շենք, որտեղ էլ կշարունակեն իրենց հանրահավաքը: Ցուցարարները վանկարկում են՝ «Իմպիչմենթ», «Բանդա հեռացի՛ր» «Փա՛ռք Ուկրաինային»: Նրանք բարիկադներ են տեղադրում Ռադայի շենքի պատերի մոտ:

Սահակաշվիլիին ազատելու ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցների նետած քարերին ուժայինները պատասխանել են արցունքաբեր գազով:

«Այս մարդիկ չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն: Տեսեք, թե ուկրաինացիները ինչպես են աջակցում ինձ: Մենք շարունակում ենք պայքարը»,- ազատվելուց հետո հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը:

Ուկրաինայի իշխանությունները Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրում են հանցավոր կազմակերպությունների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ: Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում:

Լուսանկարը՝ REUTERS / Gleb Garanich

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter