
Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ապրիլի 30-ից դադարեցվել են «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում:
Արմեն Աշոտյանի փետրվարի 22-ի հրամանով Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն: Իսկ կրթության պետական տեսչությունը փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը դպրոցում իրականացրել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար նախարարի մարտի 25-ի հրամանով դպրոցի տնօրենին հայտարարվել էր «նկատողություն»:
ԿԳՆ-ն հայտնում է, որ տնօրենի լիազարությունները դադարեցնելու հրամանի համար հիմք է եղել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է Էջմիածնի թիվ 2 դպրոցում ստեղծված իրավիճակին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել