HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալները կհանդիպեն կառավարության ներկայացուցիչներին

Բագրատաշենի մաքսային կետին հարող տարածքում գործող ԱՊՊԱ ընկերությունների որոշ գործակալներ իրենց պահանջները ներկայացնելու և պարզաբանումներ ստանալու համար այսօր հանդիպել են սահմանային կետի պետի տեղակալին և մաքսատան այլ պաշտոնյաներին։  

Հիշեցնենք` հունվարի 1-ից մաքսատան տարածքում մենաշնորհային կարգով ապահովագրական գործունեություն է սկսել ծավալել «Թոփ-Սփին» ընկերությունը: Գործակալները դժգհում են, որ այդ ընկերության գործունեության արդյունքում իրենք անգործ են մնալու:

Ինչպես «Հետք»-ին փոխանցեց հանդիպմանը մասնակցած ԱՊՊԱ գործակալ Արթուր Ամիրաղյանը՝ մաքսատան պաշտոնյաները գործակալներին հորդորել են բոլոր հարցերի և պարզաբանումների համար դիմել Պետական եկամուտների կոմիտե:

Հանդիպումից հետո գործակալները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը. «Տեսանք, որ մաքսակետի տեղի պատասխանատուների հետ հարցը չի կարող լուծվել, դուրս եկանք որպես նախազգուշացում, տղաներով որոշեցինք 20 րոպե փակենք ճանապարհը, որպեսզի ուշադրություն դարձնենք մեր հարցի վրա»,-նշեց Արթուրը:

ԱՊՊԱ գործակալները զրուցել են վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանի հետ, ով հորդորել է բարձրաձայնված և գործակալներին անհանգստացնող բոլոր հարցերը գրավոր ձևակերպել և ուղարկել կառավարություն: Այս պահին հավաքին մասնակցած գործակալներն այդ գրություններն են պատրաստում:

Զոհրաբյանը նաև խոստացել է հանդիպում կազմակերպել պետական այն կառույցների ներկայացուցիչների հետ, ովքեր կապ ունեն այս գործընթացի հետ: Հանդիպմանը երկկողմ կքննարկեն բարձրաձայնված  հարցերը, լուծում չստանալու դեպքում, Արթուրի փոխանցմամբ, կհստակեցնեն իրենց քայլերը. «Ոնց որ թե մեր ղեկավարությունից ոչ մեկին սա այդքան էլ չի հետաքրքրում: Իրենք որոշել են, որ իրենք օրենքով են անում ամեն ինչ, նորմալ է այս ամեն ինչը, խնդիր չկա, որ այդքան մարդ չաշխատի, անհավասար պայման լինի, մոնոպոլի լինի»,-նշեց Արթուր Ամիրաղյանը:

Հավելենք, որ 2017-ի մարտի 16-ին կառավարությունը որոշեց, որ ապահովագրական գործակալություններն այսուհետ կգործեն ոչ միայն մաքսային կետերին հարող տարածքում, այլև դրանց տարածքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter