HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշանվերային օղու 2 շիշ. ավելի քան 1 տարի` կալանքի տակ

Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչ, 2 անչափահաս երեխայի հայր, նախկինում չդատված Վլադիմիր Հովսեփյանը դեռևս 2016թ. դեկտեմբերի 22-ին պետք է մեկներ Մոսկվա՝ արտագնա աշխատանքի: Սակայն աշխատանքի հասնելու փոխարեն, նույն օրը «Զվարթնոց» օդանավակայանում նրան ձերբակալել են թմրանյութ տեղափոխելու կասկածանքով: Արդեն մեկ տարուց ավելի Վլադիմիրը գտնվում է կալանքի տակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Դատավորը վերսկսել է դատաքննությունը

Սակայն դատավճիռ հրապարակելու օրը՝ 2017-ի հունվարի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը ոչ թե դատավճիռն է հրապարակել, այլ վերսկսել է դատաքննությունը՝ պահանջելով լրացուցիչ ապացույցներ: Մասնավորապես՝ այն տեսանյութի ամբողջական տարբերակը, որի մի մասը հետազոտվել է դատարանում և հրապարակված է համացանցում:

Մինչ դատավորի՝ խորհրդակցական սենյակ գնալը, Վլադիմիր Հովսեփյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ու Ժորա Պետրոսյանը հիմնավորել են՝ իրենց պաշտպանյալն անմեղ է. «Ոչ միայն ապացուցված չէ Վլադիմիր Հովսեփյանի մեղավորությունը՝ իրեն մեղսագրվող արարքներում, այլև Հովսեփյանն ընդհանրապես չի կատարել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցավոր արարք»:

Հովսեփյանին առաջադրվել է մեղադրանք, ըստ որի` կառավարությանն առընթեր ԱԱԾ հսկիչ անցագրային կետով ՀՀ պետական սահմանը հատելուց և 0,838 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ապօրինի տեղափոխելուց հետո Վլադիմիր Հովսեփյանը բռնվել է համապատասխան աշխատակիցների կողմից: Ըստ մեղադրանքի` ՊԵԿ ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ:

Մեղադրող դատախազը միջնորդել է Հովսեփյանին 6 տարվա ազատազրկման դատապարտել, իսկ պաշտպանական կողմը՝ արդարացնել:

Տեսանյութի ամբողջականությունը մի քանի հարցի պատասխան կտա

Ավելի քան 2 րոպեանոց տեսանյութի առաջին վայրկյաններին երևում է Վլադիմիր Հովսեփյանն՝ իր ուղեբեռներով, ապա` դարչնագույն պայուսակը, որի առջևի գրպանից հանում է երկու 50 մլ տարողությամբ օղու շշեր՝ ակցիզային պիտակներով:

«Հետքի» հետ զրույցում պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց. «Դատարանը գտավ, որ անհրաժեշտ են հավելյալ փաստեր, մասնավորապես՝ այն տեսանյութի ամբողջական տարբերակը, որը նկարահանվել է իմ պաշտպանյալին ձերբակալելու օրը «Զվարթնոց» օդանավակայանում: Մենք պնդում ենք, որ ուղեբեռի կտրոն չի եղել դարչնագույն պայուսակի վրա, ուստի սահման հատելու մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատարանում հետազոտված նույն տեսանյութի հրապարակված մասից պարզ երևում է՝ ուղեբեռի հաշվառման կտրոն առկա չէ:

Նույն տեսանյութի ամբողջական տարբերակը պաշտպանական կողմը խնդրել է ՊԵԿ-ից, սակայն, փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով, այն այդպես էլ չի ստացել: Մեկ անգամ ՊԵԿ-ից ընդունել են, որ առկա է նման տեսանյութ, սակայն պատճառաբանել են, թե երրորդ անձանց մասով տեղեկատվություն չեն կարող փոխանցել: Իսկ հաջորդ անգամ պատասխանել են, որ նման տեսանյութ առկա չէ:

Օղու շշերը թաքցված չեն եղել, նախատեսված են եղել օդանավից վախը հաղթահարելու համար

Գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ Հովսեփյանի ճամպրուկում գտնվող երկու օղու շշերի պարունակությունը նա պետք է խմեր օդանավակայանում, քանի որ ինքնաթիռ նստելուց վախենում է: Դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ օղու շշերը դրված են եղել ճամպրուկի ամենավերևում, այլ կերպ ասած՝ թաքցված չեն եղել: Նույն հանգամանքը իր ցուցմունքում պնդել է նաև ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը: Իսկ օղու շշերը, ըստ քրեական գործի նյութերի ու դատարանում հետազոտված ապացույցների, ամբաստանյալը ձեռք է բերել դեռևս տարիներ առաջ, ծանոթներից մեկի տնից, որը և հարցաքննվել է դատարանում:

Օղու շշերը եղել են գործարանային փաթեթավորմամբ

Թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Վլադիմիր Հովսեփյանը ցուցմունք է տվել, որ 2016թ. դեկտեմբերի  22-ին իրեն բռնելուց հետո մոտեցրել են ռապիսկան սարքի մոտ գտնվող սեղաններին, բացել են ուղեբեռը, զննել այն, որի ընթացքում բացել են նաև գործարանային փաթեթավորմամբ օղու շշերի կափարիչները, հոտ քաշել դրանցից և հարցրել շշերի պարունակության մասին:

Վլադիմիր Հովսեփյանը պատասխանել է, որ երկու շշերի մեջ օղի է և ապացուցելու համար այդ հանգամանքը՝ մեկ կում խմել է նռան պիտակով շշից, որից պակասել է մոտ երկու սմ հեղուկ: Դրանից հետո աշխատակիցները կրկին փակել են շշերը և, դնելով ճամպրուկի գրպանիկում, իրեն ուղեկցել են համապատասխան սենյակ, որտեղ էլ իրականացվել է զննությունը: Շշից խմելու հանգամանքն առկա է նաև մեղադրական եզրակացությունում:

Մեզի փորձաքննություն չի կատարվել

«Բոլորիս քաջ հայտնի է, որ մեղադրանքի հիմնավորման էական ապացույցներից է հանդիսանում մեզի փորձանմուշով փորձաքննության նշանակումը և եզրակացության ստացումը, իսկ թմրամիջոցների շրջանառության գործերով նման քննչական գործողության կատարումը համարվում է առաջնահերթ ու պարտադիր: Սակայն, այս քրեական գործով մեզի փորձանմուշ չվերցնելը և դրանով փորձաքննության չնշանակումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Վլադիմիր Հովսեփյանն իրականում խմել է օղու շշից, իրականում դրանում հեղուկ է պակասել, իրականում դրա վրա, պաշտպանական կողմի կարծիքով, ավելացվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց»,- նշել են պաշտպաններն իրենց ճառում:

Ուշագրավ է, որ Վլադիմիր Հովսեփյանի մազերի ու արյան փորձաքննության եզրակացությամբ թմրանյութի առկայություն չի հայտնաբերվել: 

Մեկնաբանություններ (8)

Ашот
Какой призидент, такая и власть!!! Прогнило все! Поэтому все и сбегают ! Жрут своих!
Алина
Здравствуйте! Прочитав данную историю, возникает вопрос почему армяне подставляют таким грязным образом человека своей же национальности из-за того, что этот армянин живёт лучше их. Тут дураку понятно, что человека подставили и при чём замешаны люди не только с органов власти но и воры! Где законы ваши? Куда смотрит президент? Когда в Армении творится такой бардак?! Где справедливость? Почему вместо, того чтобы решать и искать настоящих преступников, полиция Армении подставляет людей успешных у которых семья и дети?! Зачем вы берёте такой грех на себя, что хотите стать миллионероми за 1 день?! Не забывайте, что все люди умирают и богатство с собою ни один из вас не заберёт, а также не забывайте о том, что вся наша жизнь это бумеранг! Почему невиновного сажают а виновных оправдывают?! Куда смотрит посольство? Я уверена, Бог милосерден и не допустит чтобы данный человек отсидел в местах лишения свободы из-за того, что в наше время решают не органы полиции так как они продажные стали, а воры... кто больше денег даст тот и прав! Неужели и судьи такие? Прежде чем вынести решение подумайте головой своей а не лишь бы вынести решение и помните, что в ваших руках будущее не одного человека а целой семьи! А семья- это очень святое! В нашем мире есть добро и зло! Как все знают добро всегда побеждает чтобы ни случилось. Так вот я хочу помолиться за, то чтоб добро оказалось справедливым судом и судья оправдал данного человека и человек был со своей семьёй и маленькими детьми! Бог Вам в помощь!!!
Гаяне
Правильно говорят в России что в Армении все правительство продажное, чтобы деньги заработать они не винных людей задерживают и подставлают,в Армении закона нет и поэтому что хотят люди то и творят!
Маис
История Армии продолжаться понятен на сколько нам известно Владимир Овсепян в России имеет большой бизнеса ,только женился для ЗАГСа нужно было справка из Армении по этому он прилетел .однако он не рассчитал что в Армении давно обртны в погони таким образом за работают.а кто денег не даёт то закрывают беспредел. Я очень желаю этого парня так любой сможет оказаться на его место .Армения стало опасным для армян ,пазор что неужели совета нет незащто посадить отцу у каторгой родился двое детей я думаю нужно собраться всех Армян и с коллективном писем обратиться президента РФ Мало того что армяне уезжают из Армении ещё половину сажают .таково ощущения что президент враг для своей наци.
Ани
Правильно,будем написать письмо в Посольства Армении и Президенту РФ,пусть проконтролируют этот судебный процесс,где явно происходит беззаконие,подставили человека невиновного,больше года находится за решёткой!Так как семья и дети его являются гражданами России,чтобы семья наконец то воссоединилось!!!!!
Марина
Это ещё один факт о несправедливой и нетерпеливости к стране! Наконец-то Откройте устали глаза и вернитесь. Осудите людей за мелкие вещи и лишите несовершеннолетних детей от своего отца!
Мери
А кто ни будь, за год заинтересовался, как живет семья этого невиновного челоаека? Где ваше совесть? Больше года страдают дети, где закон и порядок, не говоря уже о человечности? Сделайте добро, отпустите человека у которого жизнь портили....
Маис
Вопрос! Откуда работники полиции узнали о содержание жидкости если сами не причастны?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter