HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը՝ Ջիբրալթարի մրցաշարի հաղթող

Ջիբրալթարում ավարտվեց հունվարի 23-ին մեկնարկած Tradewise Gibraltar Chess մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Շվեյցարական մրցակարգով 10 տուրով անցկացված մրցաշարի հաղթող դարձավ հենց հայ գրոսմայստերը:

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում էին Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամաուրան, Դանիլ Դուբովը և Ռիհարդ Ռապորտը: Ընդ որում, Արոնյանը հենց վերջին տուրից առաջ էր հավասարվել առաջատարներին:

35-ամյա հայ գրոսմայստերի մրցակիցը 10-րդ տուրում Հիկարու Նակամուրան էր: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքվեց նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Ռիհարդ Ռապորտ պարտիայում, իսկ Դանիլ Դուբովը պարտություն կրեց:

Մրցաշարի հաղթողին որոշելու համար 7,5-ական միավոր ունեցող շախմատիստներից կազմվեցին թայ-բրեյքի երկու զույգեր: Թայ-բրեյքի կիսաեզրափակչում Արոնյանը արագ շախմատի երկու պարտաիներում 2:0 հաշվով հաղթեց Ռապորտին, իսկ Վաշիե-Լագրավը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Նակամուրայի նկատմամբ:

Թայ-բրեյքի եզրափակչում արագ շախմատի կանոններով անցկացված երկու պարտաիներում էլ Լևոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը ոչ-ոքի խաղացին: Մրցաշարի հաղթողի անունը հայտնի դարձավ կայծակնային շախմատի պարտիաներում: Առաջին խաղում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց, իսկ երկրորդ պարտիայում սպիտակներով պարտության մատնեց ֆրանսիացի գրոսմայստերին: Բացի հաղթողի տիտղոսից Արոնյանը որպես պարգևավճար կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ:

Ավելացնենք, 2018 թվականի ընթացքում սա Լևոն Արոնյանի առաջին տիտղոսն էր միջազգային խոշոր մրցաշարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter