
Կործանվել է «Սարատովյան ավիուղիների» Ан-148 ինքնաթիռը
Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ այսօր Մոսկվայից Օրսկ քաղաք ուղևորվող «Սարատովյան ավիուղիներ» ընկերության Ан-148 ինքնաթիռը կործանվել է:
Օդանավում գտնվել է 71 մարդ, որից 65-ն ուղևոր, իսկ 6-ը՝ անձնակազմի անդամ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ազգային Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել, որ ինքնաթիռի անձնակազմի 2-րդ օդաչուն հայ է:
լուսանկարը՝ vesti.ru-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել