
Մեծամորի քաղաքային աղբանոցում նորածնի դի է հայտաբերվել
12:45-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Մեծամորի քաղաքային աղբանոցում նորածնի դի է հայտնաբերվել։ Նորածինը տղա է եղել։ Այս մասին հաղորդում են ոստիկանությունից։
Ինչպես «Հետք»-ին փոխանցեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ այս պահին տեղում աշխատում են քննիչները, դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կոմիտեն դեռևս հստակ տեղեկություն չունի, թե քանի օրական կամ ամսական է եղել նորածինը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել