HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը` առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի դատավճռով՝ դատապարտվել են համապատասխանաբար 6, 3 և 2,5 տարվա ազատազրկման: Նույն դատավճռով դատապարտվել է նաև 4 այլ անձ, սակայն նրանց նկատմամբ սահմանվել է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Վերջիններս առաջին ատյանի դատավճիռը չեն բողոքարկել, իսկ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը համաձայն չեն առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի հետ և պահանջում են իրենց անպարտ ճանաչել:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ ներկոտված եվրոն ձեռք բերելուն: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ:

Ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Սանասար Գաբրիելյանը նշում է, որ Սամվել Բաբայանն «Իգլայի» ձեռքբերման հետ առհասարակ կապ չունի, որ դա եղել է իր մտահղացումը, և զենքը ձեռք էր բերում՝ բանակին նվիրելու համար, սակայն  հետագայում՝ մինչև ձերբակալվելն արդեն իսկ հրաժարվել է այն ձեռք բերելուց:

Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, և դատարանը երեկ հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

 

 

Մեկնաբանություններ (1)

Արամ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մի անիմաստ ատյան է, որը երբեք պատշաճ դատաքննություն չի իրականացրել: ստեղծված է միայն դատավարությունը ձգձգելու, և իշխանության հրամանները կատարելու համար: Մի խոսքով դա դատարան չէ, այլ իմիտացիա, որը սովորաբար թութակի նման կրկնում է առաջին ատյանի շարադրածը: Չարժե անգամ լուրջ ընդունել այսպիսի դատարանի որոշումները... Հուսանք որ Հաղթանակած բանակի հրամանատարը չի հուսահատվի և կհաղթի նաև այս թշնամուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter