HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերության 22 ամիսներ. Ադրբեջանից վերադարձած գերին` փշալարերից այն կողմում ապրած սարսափների մասին (վիդեո)

Անուշ Բուլղադարյան

22 ամիս չոր տախտակները` որպես անկողին, աղոթքները` չմարող հույս: Հեռու մշուշներում` 5 ամսական որդին, հարևանությամբ` մկները, մետաղի չմարող ձայնն ու ստորացումները: 

Հաղարծին գյուղի բնակիչ 32-ամյա Արթուր Բադալյանի ուղեղում շատ պատկերներ դաջվեցին որպես մղձավանջ գրեթե երկու տարի անցկացրած ադրբեջանական գերության օրերից` կյանքը բաժանելով մինչև գերությունը և գերությունից հետո: 

Թեև մարտի 17-ին գերիների փոխանակության շնորհիվ վերադարձավ տուն, սակայն մղձավանջները, անքնությունը, գլխում հնչող ձայները և անընդհատ թվացյալ հետապնդումը չեն լքում նրան: 

2009 թ. մայիսի 9-ին Արթուրն ընկերներով գնացել էր սունկ հավաքելու և Բերդի շրջանում առանձնանալով ընկերներից` մոլորվել ու թշնամու ձեռքն էր ընկել: 

«Մեկն ինձնից հայերենով սիգարետ ուզեց, տվեցի: Էլ ոչ մի բառ չասաց: Միայն ռուսերեն ասաց՝ մի´ վախեցիր: Հետո եկան մի քանի հոգի ու ինձ տարան,-հիշում է նա: - Ավելի վատ բաներ անցան մտքովս: Մտածեցի, որ էլ չեմ վերադառնա, գնում եմ բայրամի ու ինձ տանում են մորթելու»: 

Ադրբեջանցիներն Արթուրին նախ տարել են սահմանակից գյուղի զորամաս, ապա` Ղազախ, Բաքու, հետո` նորից Ղազախ: 

Ադրբեջանական գերությունից Արթուրի միակ լավ հիշողությունը Բաքվի անլույս ու խոնավ խցում իր հետ ապրող մուկն է՝ իր ձագերով: Արթուրի աչքի առջև են ծնվել ու մեծացել: Ասում է, որ նրանց հետ է կիսել իր մղձավանջի օրերը: 

Պատմում է, որ գերության հենց երկրորդ օրը անհայտ գյուղի զորամասում երկու հոգի իրեն պառկեցրել են որովայնի վրա ու, անընդհատ խփելով, վնասել ոտքերը: Դրանից հետո 2 ամսով տեղափոխել են ադրբեջանական Ղազախ քաղաքի զորամասերից մեկը, որտեղ էլ ձեռքերից հոսանք են միացրել: 

«Ղազախում ձեռքերս 1 օր կապկպած, պառկած թողեցին, բաց չէին թողնում, որ գոնե ոտքերս տրորեմ, ցավը մեղմանա: Հաջորդ օրն էլի սկսեցին խփել, ձեռքերիցս հոսանք միացրին, ողջ մարմնովս զգացի դա»,- դժվարությամբ, բայց մանրամասն պատմում է նա: 

Նա պատմում է, որ ֆիզիկական կտտանքներից զատ իրեն նաև հոգեբանական խոշտանգումների են ենթարկել` փորձելով ինքնասպանության հասցնել: 

Ղազախից հետո Արթուրը 1 տարի 3 ամիս ապրել է Բաքվի զորամասերից մեկում:

«Բաքվում ահավոր վիճակ էր: Ոնց որ խոզ պահեին: Կամերան պատուհան չուներ, լույս չէր ընկնում, ամեն օր երկաթի կտորով խփում էին դռանը, ոչ մի վայրկյան հանգիստ չեմ ունեցել»: 

2 տարվա ընթացքում գերուն չեն թույլատրել զբոսնել, շատ հաճախ Արթուրը բնական կարիքները հոգացել է հենց այն խցում, որտեղ ապրել է: Գերու անձնական հիգիենան ապահովել են 2-3 ամիսը մեկ՝ դրսում- հիշում է- ցուրտ եղանակին սառը ջրի շիթը պահելով նրա մարմնին: 

Շատ դեպքերում քաղցած է օրն անցկացրել: 

«Ահավոր վիճակ էր: Շորերս լվանում էի այն ժամանակ, երբ կամերան քլորով «մաքրում» էին: Ստիպված աչքերս լաթով կապում էի, որ չկուրանամ: Սաղ գիշեր մերկ վիճակում հագուստս թափահարում էի կամ պառկում վրան՝ մարմնիս ջերմությամբ չորացնելու համար: Սնունդ չկար: Փչացած հացի երեսով եմ սնվել»,- վերհիշում է Արթուրը: 

Ասում է, որ շատ է հիվանդացել ու մի կերպ ոտքի կանգնել` առանց դեղերի ու խնամքի. այդ մասին երազելը միամտություն կլիներ: 

2010 թ. նոյեմբերին Արթուր Բադալյանին ադրբեջանցիները կրկին տեղափոխել են Ղազախ քաղաքի նույն զորամասը: 

Ասում է, որ այստեղ իրեն ինչ-որ դեղեր են տվել սննդի հետ. դրանք ընդունելուց հետո իրեն վատ է զգացել, թույլ, գրեթե անգիտակից վիճակում եղել:

«Գոտի էին դրել, որ ինձ վնասեմ: Կախվելու համար հարմար տեղ կար»,-նկատում է ադրբեջանական գերությունը վերապրած հայը: 

Ղազախում երկրորդ անգամ եղած ժամանակ էլ տեղեկացել է, որ «Կարմիր խաչի» ներկայացուցիչներ պետք է այցելեն իրեն: Մինչ այդ ոչ ոք երբևէ նրան չէր այցելել:

««Կարմիր խաչին» ասացի, որ իբր ես եմ գնացել Ղազախ, ադրբեջանական կողմին խնդրել, որ ինձ ուղարկեն երրորդ երկիր»: 

Զգուշացրել էին՝ եթե այդպես չասեմ, նորից Բաքու կուղարկեն: «Ստիպված տենց ասեցի, չէի ուզում նորից Բաքուն վերապրել, սարսափում էի»,- բացատրում է Արթուր Բադալյանը: 

Արթուրը վստահ է՝ իր նկատմամբ ճնշումները մեկ նպատակ են հետապնդել. «Էդ ամենն արել են, որ խելագարվեմ, չկարողանամ ոչ մի բան պատմել, հիշողությունս թուլանա, ասեին` շաշվել ա»: 

Այժմ նա հարազատների օգնությամբ փորձում է վերականգնվել, տղան արդեն 2,5 տարեկան է: 

Վանաձորի «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակն Արթուր Բադալյանին գերության մեջ պահելու և խոշտանգումների ենթարկելու համար որոշել է դատի տալ Ադրբեջանին: Սա իր ձևով առաջին նման հայտն է: Նախատեսվում է մեկամսյա ժամկետում բողոքն ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 

«Շատ բան է փոխվել, ձգտումներս ավելացել են: Ցանկանում եմ աշխատել, որ ընտանիքս դուրս բերեմ ծանր վիճակից, որ ամեն ինչ վերականգնվի»,- երազում է Արթուրը:

Մեկնաբանություններ (7)

Anonymous
Yet more proof that Azerbaijan must be destroyed...
asd
turq,qochvor.anasun adrbejanic urish inch kareli e spasel,dranc barbaros cexi qoq@ ktrel e petq,te che shan [knereq shun@ kargin ev xelq@ glxin kendani e]nman achum en irenc xexkatak shan lakot alievinman
Andranik
Khndrumem ognek mer serele Arturen yev er nman mardkanc vor carayelen mer azge hamar yev aysor tarapumen htevaknerec, Arture nmaneren khnamek yev gnahatek khndrem, haskcek yte er nmaneren chcaraen mer banakum aysor menk Hayastan chaenk unena vojel Hay azg, arture nmaneren erenc kyanken vtangen yntarkel vorpese menk hangest knenk gesheren, yes karavarutyunec khndrumem ogne nman mardkanc. ashkhatankov, bujvelu hnaravorutyun yev aylen, kece mer Arturen.
Andranik
Turken er eshutyunere hamar haytne amboghj ashkharum, hazaravor apush katakner goyutun une Turkere eshutyunere masen, vonc karelea eshen mard sarkel? arturen charcharelov enchen karoghacel araj tanel? yes turke cnunden ancem vor der 21 darum gazanec 1000 angam avele heten, 1000 kece Arturen vor demadrele ayd boloren, Astvac kez pahapan em serele hayrenakec yev 1000 bravo kez.
Janna
Տուժածին հոգեթերապիայի կուրս է անհրաժեշտ: Սոցիալական ծառայությունները չեն կարող աջակցել այս հարցում? Եթե լրագրողի հետ խոսել է, դեռ ամեն բան կորած չէ
lea
xosqer chem gtnum et anasunnerin aselu
liana
turq shner, satkeq duq vor ed txyin ed orn eq hascrel...qochvor cex en eli, qochvori pes el mnacel en minchev 21rd dar

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter