
Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երևանում (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող հարյուրավոր ցուցարարներ առավոտվանից Երևանի տարբեր թաղամասերում շրջում են և փողոցներ, խաչմերուկներ են փակում, երբ ոստիկանությունը գալիս է, նրանք ցրվում են, մի մասը բերման է ենթարկվում, մյուս մասը գնում է ուրիշ փողոցներ։ Այս պահին բերման ենթարկվածների թիվը մոտենում է 200-ի։ Քաղաքացիները տարբեր տեղերում շարունակում են իրականացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Լուսանկարները Մաշտոց-Իսահակյան,Կորյուն-Տերյան խաչմերուկներից և հարակից փողոցներից են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել