
Խորհրդարանի հերթական նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով
Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստ էր նախատեսված, սակայն քվորում չապահովվեց։ Նիստին գրացվել էր 29 պատգամավոր: Ներկա էր միայն քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի պատգամավորների մի մասը: Գրանցվեց նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Վերջինս հայտարարեց, որ երկրում աննախադեպ իրավիճակ է, և իրենք բոյկոտում են քառօրյա նիստը: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե 4 ժամում քվորում ապահովվի, այսինքն՝ գրանցվի 53 պատգամավոր, ապա նիստը կկայանա:
Այս պահին էլ լուսատախտակին տեսանելի է գրանցված պատգամավորների թիվը։ Հիշեցնենք, որ երեկ քաղաքական մեծամասնությունը մերժեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել