
«Էջմիածին ՋՕ» ընկերության աշխատողները պահանջում են աշխատավարձերը
Այս պահին «Էջմիածին ՋՕ» ընկերության մոտ 50 աշխատակիցներ հավաքվել են Էջմիածնի տեղամասում և պահանջում են իրենց աշխատավարձերը: Աշխատակիցները պնդում են, որ ամիսներով, ոմանք՝ նույնիսկ 2 տարի, աշխատավարձ չեն ստացել:
Ջրօգտագործողների ընկերության տնօրեն Վլադիկ Հովսեփյանը տեղում չէ:
Աշխատավարձ պահանջող աշխատակիցները 30 րոպե ժամանակ են տվել, որպեսզի տնօրենը ներկայանա և աշխատավարձերը փոխանցի, հակառակ դեպքում փակելու են Էջմիածին-Երևան ավտոճանապարհը:
Մանրամասները՝ քիչ անց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել