«Ասել են ժամը 3-ին դադարեցնել կոմբինատի աշխատանքը». ԶՊՄԿ-ի աշխատակից
Այսօր առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական շենքի բակում մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք կոմբինատի տնօրինությունից պահանջում են աշխատավարձերի բարձրացում: Ըստ նրանց՝ դեռ ամիսներ առաջ էին խոստացել, որ աշխատավարձերը բարձրացնելու են:
Երեկ ստացել են նախորդ ամսվա աշխատավարձերի թուղթը, որն էլ պատճառ է դարձել այսօրվա դժգոհության համար: Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում հայտնել է կոմբինատի աշխատակիցներից Հարութ Առաքելյանը: Նրա փոխանցմամբ՝ վարչական աշխատակազմից ներկայացուցիչ է եկել, հանդիպել իրենց հետ՝ նշելով, որ ԶՊՄԿ-ի տնօրեն Մհեր Պոլոսկովը Քաջարանում չէ, նրա վերադարձից հետո կքննարկվի հարցը:
Ըստ կոմբինատի աշխատակցի՝ քիչ առաջ տնօրինությունից ասել են, որ դադարեցնեն կոմբինատի աշխատանքը: Աշխատակիցներին հայտնի չէ պատճառը:
Լուսանկարը՝ miningmetal.am-ի
Մեկնաբանել