HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան. «Առաջիկայում պատրաստվում ենք եկամտային հարկի իջեցմանը»

«Մենք առաջիկայում պատրաստվում ենք եկամտային հարկի իջեցմանը: Այս պահի պլանով իրավիճակը կմնա նույնը, պարզապես կուտակային բաղադրիչի մեջ քաղաքացիների վճարած 5 տոկոսը առաջարկում ենք դարձնել 2.5 տոկոս և այս համակարգը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարության նախաձեռնությամբ եկամտահարկի տոկոսները չեն իջել»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ պետությունը։ Կառավարության առաջարկած նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Վարչապետը նշեց, որ երբ եկամտահարկի տոկոսները նվազեն կուտակային 2.5 տոկոս բաղադրիչը կրկին կդառնա 5 տոկոս: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ եկամտահարկի փոփոխության թեման շատ կարևոր, բայց միևնույն ժամանակ բարդ թեմա է.

«Մենք հույս ունենք, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում նաև ստվերը կկրճատվի և այդպիսով աշխատավարձերի իրական չափերը կարձանագրվեն, որը շատ կարևոր է ստվերային տնտեսությունը կրճատելու համար: Ընդհանուր առմամբ մենք ունենք մի գլոբալ խնդիր. դա ստվերային տնտեսության կրճատելու միջոցով պետական եկամուտների ծավալները ավելացնելն է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ անկախությունից ի վեր երկրի խնդիրները չեն լուծվել` «փող չկա» պատճառաբանությանբ: Նիկոլ Փաշինյանը իր անհամաձայնությունը հայտնեց այդ պնդմանը և ընդգծեց, որ «այդ փողը պետք է դնել օրինական ռելսերի մեջ, որպեսզի այդ փողը, ինչպես և նախատեսված է, ծառայի Հայաստանի Հանրապետությանը, նրա զարգացմանը, անվտանգությանն ու բարեկեցությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter